ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբակիցների հետ մասնակցել է KeepRacismOut («Ո'չ ռասիզմին») ակցիային։
«Մենք տարբեր ենք, մենք հավասար ենք։ Ո'չ ռասիզմին»,-տարբեր լեզուներով ասում են ֆուտբոլիստները։
Ֆուտբոլիստների ձայնագրած տեսանյութը տեղադրված է «Ռոմայի» Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը շարունակվում է վերականգնվել ստացած վնասվածքից հետո, ու խաղադաշտ դուրս չի 3-4 շաբաթ։