ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր հավաքաված իր աջակիցներին հղած ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքական խրամատը չի լքելու Սարգսյանը։
«Այս երեք տարիների ընթացքում մենք կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ, մրցունակ թիմ։ Մենք պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու։ Ես խրամատ լքող չեմ»,–աասաց նա։
Սարգսյանի խոսքով`ինքն իր անցած կյանքով ապացուցել է ` կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, կարող է հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում, ըստ նրա, կարող են վստահ լինել։
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, նպատակաուղղված և ազնիվ»,–ասաց Սարգսյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք` նախորդ տարվա փետրվարի 25-ին էր տեղի ունեցել այս գործով առաջին նիստը։ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերել համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։