00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը

© Sputnik / Asatur YesayantsПроигравший выборы президента Федерации футбола Армении Товмас Григорян вышел к журналистам после объявления итогов голосования на внеочереднм заседании ФФА (23 декабря 2019). Еревaн
Проигравший выборы президента Федерации футбола Армении Товмас Григорян вышел к журналистам после объявления итогов голосования на внеочереднм заседании ФФА (23 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
10-ը թիմերով մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 20/21 թթ. առաջնությունը խոստանում էր հետաքրքիր լինել, սպասվում էր մրցակցություն։ Մրցակցություն հիմա էլ կա, բայց առաջնությունն ավելի հարուստ է սկանդալներով։ Չի բացառվում, որ առաջնությունն ավարտին կհասցնեն 8 թիմեր։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Ինչո՞ւ է Վանաձորի «Լոռին» հրաժարվում շարունակել պայքարն առաջնությունում, որ հանգամանքներն են ծնել այս իրավիճակը։ Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբանը փորձել է գլուխ հանել այս թնջուկից։

2020 թվականին առաջնությունից դուրս եկավ «Գանձասար-Կապանը», հիմա էլ «Լոռին» է ընտրել այդ ճանապարհը, բայց վանաձորյան ակումբի որոշումը, ի տարբերություն կապանյան թիմի, կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումների հետ։

Կորոնավիրուսն ու ՀՖՖ որոշումները

Առաջնության մեկնարկից առաջ կորոնավիրուսով վարակվելուց հեռու չմնացին նաև ֆուտբոլային ակումբների անդամները։ Բայց ՀՖՖ-ն տարբեր միջոցներ ընտրեց թիմերի վերականգնվելու համար։ Եղան ակումբներ, որոնց ապաքինվելու ժամանակ տրվեց, հետաձգվեցին խաղերը։ Բայց  մեկնարկային տուրում`2020-ի օգոստոսին, «Լոռիին» գրանցվեց տեխնիկական  պարտություն, չնայած ակումբը դիմել էր ՀՖՖ «Ուրարտուի» հետ առաջին տուրի խաղը հետաձգելու համար։

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ՀՖՖ-ն Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»

Վանաձորյան թիմում բացի ֆուտբոլիստներից Covid19-ով վարակվել էին նաև ակումբի աշխատակիցներ։ Սակայն ՀՖՖ-ում գտան, որ թիմը պետք է մասնակցի խաղին, իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ չօգտվեց իր բացառիկ իրավունքից խաղը հետաձգելու համար։ Արդյունքում «Լոռին» ի վիճակի չէր դուրս գալ խաղադաշտ, ու թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն։

Անհեռատես որոշումներ

2019–ի թվականին կայացած ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների ժամանակ Արմեն Մելիքբեկյանն ու «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը մրցակիցներ էին։ Ստացվում է, որ մրցակցությունն ընտրություններից հետո էլ շարունակվեց այլ հարթության վրա։ Հայաստանի պրեմիեր լիգայի բոլոր ակումբների սեփականատերերն անհատներ են, մեզ մոտ չկա ակումբների բաժնետիրական սեփականություն։ Եվ այս պայմաններում ՀՖՖ-ի հիմնական աշխատանքը պետք է լինի ակումբների ու նրանց սեփականատերերի հետ հարաբերությունների կառուցումը։

«Դա իմ կյանքի ամենագեղեցիկ որոշումն էր». ինչո՞ւ են ֆուտբոլիստները դաջվածքներ անում

Հասկանալի է, որ դա երբեք չի նշանակում, որ ակումբները կարող են իրենց կամքը թելադրել ֆեդերացիային որոշումներ կայացնելիս։ Բայց ֆեդերացիան էլ պետք է փորձի միշտ ընդառաջել ակումբներին, առավել ևս երբ հարցը վերաբերում է ֆուտբոլիստների ու աշխատակիցների առողջությանը։ «Լոռին» առաջին տուրում պարզապես չէր կարող խաղադաշտ դուրս գալ։ Ինչո՞ւ սրել իրավիճակը։   Վերջապես ի՞նչ տվեց ֆեդերացիային վանաձորյան թիմի տեխնիկական պարտությունը։ Ոչ մի բան։ Ստացվեց միայն քայլ կոնկրետ թիմի դեմ։ Չէ որ եղան թիմեր, որոնց մասնակցությամբ խաղերը հետաձգվեցին։

Նոր սկանդալ, և նորից «Լոռին»

Փետրվարի 24–ին կայացած առաջնության 7-րդ տուրի հետաձգված «Լոռի» - «Ալաշկերտ» խաղում հյուրերը հաղթանակի հասան 1։0 հաշվով։ Բայց «Ալաշկերտը» խաղի ընթացքում չորս դադարով փոփոխություն կատարեց, ինչը կանոնակարգի խախտում է։ «Լոռին» պահանջում էր տեխնիկական պարտություն գրանցել մրցակցին, ՀՖՖ-ն էլ գտնում է, որ դա ոչ թե «Ալաշկերտի» վրիպումն է, այլ մրցավարի։ Մարտի 12-ին կայացել է բողոքարկման կոմիտեի նիստը, որի որոշումը ՀՖՖ-ն խոստացել էր հրապարակել մինչև մարտի 16-ին կայանալիք «Լոռի» - «Արարատ» հանդիպումը։ Դա տեղի չունեցավ, «Լոռին» էլ խաղադաշտ դուրս եկավ ու, որպես բողոքի ակցիա, հեռացավ։

Футболисты Арарат-Армения празднуют забитый гол в матче армянской премьер-лиги Vbet против команды Пюник (21 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2021
Գոլ և գոլային փոխանցում, կամ Ալեքսանդր Կարապետյանի դեբյուտը Հայաստանի բարձրագույն խմբում

Ինչո՞ւ բողոքարկման  կոմիտեի նիստի որոշումը չհրապարակվեց խոստացված ժամկետին, գիտի միայն ՀՖՖ-ն։ Միգուցե չէի՞ն հավատում, որ վանաձորյան թիմը կկատարի խոստումը և իրենց նկատմամբ անարդարացի որոշումներ կայացնելու դեպքում կլքի առաջնությունը։ Ընդունում ենք, որ ակումբները շանտաժի լեզվով չպետք է խոսեն ՀՖՖ-ի հետ։ Բայց այս դեպքում ոչ թե շանտաժ է, այլ կանոնակարգով առաջնորդվելու ու ճիշտ որոշում կայացնելու պահանջ։ Այլապես ստացվում է, որ «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ճիշտ է` ՀՖՖ-ի համար կան յուրայիններ ու օտարներ։

Դանակը հասել է ոսկորին

Հիմա կասեն, որ տուժել են երկրպագուները, «Լոռին» ոչ ֆուտբոլային որոշում է կայացրել խաղին չմասնակցելով և այլն։ Այո ֆուտբոլասերները, որոնք վերջապես հնարավորություն էին ստացել խաղին ներկա գտնվելու, տուժեցին։ Այո խաղին չմասնակցելն այնքան էլ ֆուտբոլային արարք չէ։ Բայց լսենք երկրորդ կողմին՝ «Լոռիին»։ Ակումբի նկատմամբ որոշումներ են կայացվում, որոնք ՀՖՖ-ն բացատրում է յուրովի։ «Լոռին» 16-րդ տուրից առաջ աղյուսակում երրորդ տեղում էր ու «Արարատի» նկատմամբ հաղթանակի դեպքում կգլխավորեր այն (ճիշտ է` թիմը երկու խաղ ավել է անցկացրել)։ Բացի այդ թիմը հաստատ հավակնում է լավագույն քառյակում տեղ գտնել, ինչը ապահովելու է եվրագավաթների ուղեգիր։

Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել

Ուրեմն ինչի՞ «Լոռին» դիմեց այդ քայլին։ Պարզապես դանակը հասավ ոսկորին։ ՀՖՖ-ն հպարտանում է մեր հավաքականի արդյունքներով։ Այո, մեր ընտրանին Ազգերի լիգայում հասավ հաջողության` առաջին անգամ հաղթելով խմբային փուլում։ Բայց հավաքականն առանց ուժեղ ներքին առաջնության, վաղ թե ուշ, կանգնելու է խնդիրների առաջ։ Իսկ առաջնությունն առանց մրցակցության ուժեղ երբեք չի լինի։ Տասից մնացին ութը, միգուցե հիմա կա՞ ևս մեկ թիմ, որ մտածում է առաջնությունը լքելու մասին։

Լրահոս
0