ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ավետիսյանը ծնվել է 1992թ. հունվարի 7–ին Աբովյան քաղաքում։
Կրթություն
1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
2008-2012թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, բակալավր
2012-2014թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
- 2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն
- 2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ
- 2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ
- 2015-2016թթ.- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ
- 2016-2017թթ.- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
- 11.06.2018-16.03.2021թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 10-ին։