00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով

© Photo : press office of the MFA of Hungary / Անցնել մեդիապահոցРоссийская вакцина от коронавируса "Спутник V" доставлена в Венгрию для клинических исследований (19 ноября 2020). Будапешт
Российская вакцина от коронавируса Спутник V доставлена в Венгрию для клинических исследований (19 ноября 2020). Будапешт - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Ավստրիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Սլովենիայի և Լատվիայի առաջնորդներին դուր չի եկել, թե ինչպես է ԵՄ-ն բաշխում պատվաստանյութերը։ ՌԻԱ Նովոստին փորձել է հասկանալ՝ ինչու կորոնավիրուսային սկանդալները չեն հանդարտվում:

Գալիա Իբրագիմովա, ՌԻԱ Նովոստի

«Քավության նոխազ» են փնտրում

«ԵՄ որոշ երկրներ բնակչության թվի համեմատ չափազանց քիչ պատվաստանյութ են ստանում։ Կոչ ենք անում այդ հարցը քննարկել առաջիկա գագաթնաժողովի ժամանակ», - նշված է Ավստրիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Սլովենիայի ու Լատվիայի առաջնորդների նամակում։

Министр здравоохранения Анаит Аванесян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Հայաստանում արդեն 300 անձ է պատվաստվել կորոնովիրուսի դեմ. նախարար

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Բրյուսելին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Լատվիայում ու Բուլղարիայում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ պատվաստանյութի պակասը կարող է հանգեցնել կորոնավիրուսի նոր ալիքի ու, որպես հետևանք, հերթական «լոկդաունի»։

«Ինչո՞ւ է, օրինակ, Մալթային ավելի շատ պատվաստանյութ բաժին հասել, քան Բուլղարիային, - հարցրել է Կուրցը։ – Կարծում ենք` պատճառը ԵՄ կառավարման խորհրդի գաղտնի պայմանագրերն են։ Պետք է հետաքննել այդ կուլուարային համաձայնագրերը և պատվաստումը շուկայի չվերածել»։

«Սպուտնիկ V»-ն առաջ է անցել «Pfizer»-ից

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընդդիմախոսները Կուրցի հետ չեն համաձայնել։ «Կանցլերը քավության նոխազ է փնտրում Ավստրիայում պատվաստման գործընթացը ձախողելու համար», - նշել են կուսակցությունում:

Ավստրիայի իշխանությունը դեռ տարեվերջին էր սկսել անգլո-շվեդական «AstraZeneca»–ով ու ամերիկյան «Pfizer»-ով պատվաստումը: Բայց մարտին խնդիրներ առաջացան։ «AstraZeneca» ընկերությունը հայտարարեց, որ չի հասցնում ապահովել ԵՄ բոլոր երկրներին։ Բացի այդ, պատվաստում անցած մարդկանց մոտ հաճախ բարդություններ են ի հայտ գալիս (թրոմբներ են առաջանում), Իտալիայում ու Դանիայում նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել:

Ավստրիան, Դանիան, Նորվեգիան, Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան դադարեցրել են օգտագործել պատվաստանյութը։

Կողմնակի պատվաստում

Օրերս Էստոնիայում պատվաստանյութից 31-ամյա պետական ծառայող մահացավ, Սլովակիայում մահացավ միջնակարգ դպրոցի 38-ամյա ուսուցչուհին։

Զոհերի հարազատները պատրաստվում են դատի տալ անգլո-շվեդական արտադրողին։ Սակայն դեղագործական ընկերության ղեկավարությունը նախապես հերքում է մեղադրանքները։ Պատվաստանյութն անվտանգ են համարում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։

Вакцинация от коронавируса, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից

««AstraZeneca» դեղամիջոցի ու թրոմբների ձևավորման միջև կապն ապացուցված չէ։ Պատվաստումից հրաժարվելու պատճառ չկա», - վստահեցնում է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։

Այնուամենայնիվ, «AstraZeneca»-ին կասկածամտորեն վերաբերվող երկրների ցանկը համալրվում է: Այդ պատվաստանյութի կիրառումը դադարեցրել են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։

Ինչ վերաբերում է «Pfizer»-ին, ապա այս պատվաստանյութի պակասուրդ կա։ Բաշխմամբ զբաղվում է Բրյուսելը։ Առայժմ խոսվում է, որ հարյուր հազար բնակչին ութ չափաբաժին կհասնի։ Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ–ում այդ ցուցանիշը 24 է, Բրիտանիայում՝ 32։ Հենց այդ փաստն էլ քննադատել են Ավստրիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Սլովենիայի և Լատվիայի ղեկավարները։

Զբոսաշրջությունը մեկնարկի փուլում է

Պատվաստման տեմպերը Լատվիայում և Բուլղարիայում, ինչին հատուկ ուշադրություն է դարձրել Կուրցը, իսկապես դանդաղել են։ Այժմ այնտեղ պատվաստվում է միջին հաշվարկով մինչև երկու հազար մարդ։

Ռիգան ակնկալում էր, որ մինչև ապրիլի կեսերը 164 հազար չափաբաժին կստանա, որի կեսը «AstraZeneca» կլինի, բայց հիմա դա հարցականի տակ է: Եթե արտադրողը չապացուցի պատվաստանյութի անվտանգությունը, ստիպված կլինեն հրաժարվել դրանից։ «Pfizer»-ի լրացուցիչ մատակարարման համար դեռ չեն կարող վճարել:

Шприц и ампула на фоне логотипа Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ

Բուլղարիան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնին. մայիսի 1-ին բացվում է միջազգային ավիահաղորդակցությունը։ Կթույլատրվի երկիր մուտք գործել COVID-19-ի բացասական թեստով կամ պատվաստման վկայագրով: Բայց տեղացիների պատվաստման հարցը դեռ չի լուծվել։

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

Փետրվարին «AstraZeneca»-ի խոշոր խմբաքանակ ստացան։ Խիստ «լոկդաունից» հոգնած մարդիկ սկսեցին պատվաստվել։ Ինչպես ԵՄ մյուս երկրների ղեկավարությունը, այստեղ էլ իշխանությունը բողոքեց, որ պատվաստանյութը չի բավականացնում նույնիսկ բժիշկների, ուսուցիչների ու թոշակառուների համար: Իսկ հիմա գործընթացն ընդհանրապես կանգ է առել։

«Կարգադրել եմ դադարեցնել «AstraZeneca»-ով պատվաստումը այնքան ժամանակ, քանի դեռ Դեղորայքային միջոցների եվրոպական գործակալությունը չի հերքել դրա անվտանգության վերաբերյալ բոլոր կասկածները», — ասել է վարչապետ Բոյկո Բորիսովը:

Գաղտնիքներ ու մեքենայություններ

ԵՄ-ի որոշ երկրներում դժգոհությունն ուժեղացնում է նաև այն հանգամանքը, որ մինչ ոմանք սպասում են մատակարարումների վերսկսմանը, մյուսները չգիտեն, թե ինչ անեն ավելցուկը: Օրինակ` Գերմանիայի պահեստներում մոտ մեկ միլիոն չպահանջված դեղաչափ է կուտակվել։

Вакцинация первой группы сотрудников Национального центра инфекционных болезней - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Մեծ Բրիտանիայում արդեն 21 մլն մարդ է պատվաստվել։ Այնտեղ, ի տարբերություն ԵՄ երկրների, պատվաստանյութերն անխափան են մատակարարվել։

Իտալիայի իշխանությունը Լոնդոնին բացահայտ մեղադրել է պատվաստումները տապալելու համար ու սպառնացել է դատի տալ։ Դեղարտադրողներն արդարացել են՝ բարդությունները կապված են հիմնական բաղադրիչի պատրաստման հետ։ Բայց դա ոչ ոքին չի հանգստացրել։ Խոսելով «գաղտնի պայմանագրերի» մասին՝ Կուրցը նկատի ուներ նաև Բրիտանիայի արագացված մատակարարումները։

Եվրոպացիները վրդովվել են նաև այն փաստից, որ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում ու Կատարում պատվաստումը մեկնարկել է Եվրոպայի հետ միաժամանակ: Պարզվում է` առաջինը պատվաստանյութեր են ստանում նրանք, ովքեր ավելի շատ են վճարում։

Պատվաստանյութերի պատերազմ

ԵՄ-ում մտածում են ռուսական ու չինական պատվաստանյութերի մասին։ Ֆրանսիան պատրաստվում է օգտվել «Սպուտնիկ V»-ից, եթե բժշկական հանրությունը հաստատի այդ դեղամիջոցի արդյունավետությունը։

Интервью с начальником отделения коронавирусной вакцины Центра им. Чумакова К. Гришиной - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

Հետաքրքրություն է ցուցաբերել նաև Պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների մշակման գերմանական ինստիտուտը։ Պայմանները նույնն են՝ ԵՄ չափանիշներին համապատասխան լինելը։ Ավստրիան հայտնել է «Սպուտնիկ V» գնելու ծրագրերի մասին։ «Այս հարցում աշխարհաքաղաքականության մասին խոսք լինել չի կարող», — ընդգծել է Կուրցը։

«Reuters»-ը պնդում է, որ ԵՄ-ն պատրաստվում է «Սպուտնիկ V»-ի շուրջ բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը դա ոչ մի կերպ չի մեկնաբանել։ Սակայն լրագրողները պարզել են, որ «Սպուտնիկ V»-ի արտադրություն կարող են կազմակերպել Իտալիայում ու Գերմանիայում։

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Մեկ այլ վարկած էլ կա՝ Բրյուսելը փոխել է ռուսական պատվաստանյութի մասին կարծիքը, որպեսզի վերահսկի մատակարարումը: Հունգարիան, Սլովակիան, Չեխիան ուղղակիորեն պայմանավորվել են Մոսկվայի հետ։ Եվրոպական իրավական մեխանիզմները անտեսելու մեղադրանքներին այնտեղ պատասխանում են մեկ այլ մեղադրանքով՝ «Pfizer»-ին չափազանց երկար է պետք սպասել։

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հարցերի ուսումնասիրման եվրոպական կենտրոնի մասնագետ Պալ Դունայը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում բացատրում է. «Հարցը ոչ թե «Սպուտնիկ V»-ի յուրահատկությունն է, այլ Եվրամիության մի շարք երկրների անելանելի վիճակը»:

Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

«Չէ՞ որ Եվրոպան հետաքրքրվում է նաև չինական պատվաստանյութով։ Մասնավորապես Հունգարիան ԵՄ-ում առաջինն է ստացել «Sinopharm» դեղամիջոցը։ Այլընտրանքներն ապահովագրում են մատակարարումների խափանումներից ու այն խնդիրներից, որոնք այժմ առաջացել են «AstraZeneca»-ի հետ»,- պարզաբանում է հունգարացի քաղաքագետը։

Միջազգային հարաբերությունների բրիտանացի մասնագետ Սաշա Մեթյուզը կարծում է, որ «պատվաստանյութերի պատերազմը» կշարունակվի մինչև համավարակի ավարտը: «Մարդիկ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում հոգնել են տանը նստելուց ու քննադատում են իշխանությունը։ Իշխանությունն էլ փորձում է մի հրաշք միջոց գտնել, ազատվել կորոնավիրուսից ու քաղաքական միավորներ շահել։ Որքան ավելի շատ պատվաստանյութեր լինեն, այնքան ավելի հավանական կլինի իշխանությունը պահելը», — նշում է նա:

Ակնհայտ է, որ «ամեն մեկն իր գլխի տերն է» սկզբունքը Եվրոպայի համար արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը պատվաստում չեն ստացել։

Լրահոս
0