00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին

© Sputnik / Aram NersesyanДорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах
Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի վերլուծաբանը պատմում է, թե ինչպես է Բաքուն մոբիլիզացնում ռեսուրսները, որպեսզի հետապնդի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող և արցախյան պատերազմին մասնակցած հայերին։ Ադրբեջանը դիմել է մի շարք երկրների իրավապահներին։

Վերջերս ֆրանսիական General de Europe ամսագիրը հրապարակել է քաղաքագետ Սեբաստիեն Բուսուայի հոդվածն այն մասին, որ Ֆրանսիան, իբրև թե, սկսել է հետաքննել ղարաբաղյան պատերազմին իր քաղաքացիների մասնակցության փաստերը։ Հրապարական հեղինակը հայտնի է Ադրբեջանի շահերի լոբբիավորմամբ, ուստի նրա պնդումները կասկածի տեղիք են տալիս։

Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся отправиться на передовую в провинции Идлиб (11 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
ԵԽ–ն դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը արցախյան պատերազմում

Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Ֆրանսիայի իշխանություններն իսկապես անհարմար դրության մեջ են հայտնվել, քանի որ ստիպված են լինելու ինչ-որ բան պատասխանել։ Պատերազմում Ֆրանսիայի քաղաքացիների մասնակցության փաստը կասկածներ չի հարուցում։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտոնական Փարիզն իսկապես պարտավոր է պատժամիջոցներ ձեռնարկել։

Սեփական քաղաքացիների մասնակցությունը այլ երկրների տարածքներում ընթացող պատերազմներին ոչ մի երկիր չի ողջունում։ ՀՀ իշխանություններն էլ հիացած չէին լինի, եթե Հայաստանի եզդիները զանգվածաբար մեկնեին պատերազմներից քրքրված Իրաք՝ իրենց հայրենակիցներին պաշտպանելու։ Չէ որ դա կարող էր զանազան մանիպուլյացիաների և սխալ մեկնաբանությունների տեղիք տալ։

Սակայն համաքաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանք սիրում են իրենց ժողովուրդն ու հայրենիքը ոչ միայն անբարոյական, այլև անիմաստ բան կլիներ։ Չէ՞ որ գրեթե անհնար է ապացուցել երկրից դուրս այս կամ այն քաղաքացու մասնակցությունը ռազմական գործողություններին։ Այդ պատճառով էլ նման դեպքերին իրավապահներն ըմբռնումով են մոտենում։ Անգամ այն երկրներում, որտեղ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցելը քրեականացված է, նման հոդվածներով քրեական գործեր խիստ հազվադեպ են հարուցվում։ Եվ պատճառները ոչ միայն իրավական կամ քաղաքական են, այլև՝ մարդասիրական։ Որպես կանոն, հանրությունը կարեկցանք և համակրանք է դրսևորում մեղադրյալների նկատմամբ։

Բաքվում պնդում են, որ էթնիկ հայերի մասնակցությունը Արցախի մարտական գործողություններին հակասում է միջազգային իրավունքին։ Մեջբերում են Հավաքագրման և վարձկանների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի կետերը։ Սակայն տվյալ դեպքում հավաքագրված մարտիկների մասին խոսք չկա, քանի որ խոսքը բացառապես հայերի մասին է։

Պատերազմին մասնակցած կամավորականներից և մոբիլիզացվածներից ովքե՞ր առայժմ չեն վճարվել

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդպիսի քաղաքացիներին վարձկան է անվանել։ «Տարբերություն չկա՝ նրանք հայկական ծագում ունեն, թե ոչ։ Եթե արտասահմանցին մասնակցում է պատերազմին, ուրեմն նա վարձկան է»,-հայտարարել է նա։ Ալիևին այն ժամանակ պատասխանեց ՀՀ նախագահը։ Նույն հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Արմեն Սարգսյանը ոչ միայն խոստովանեց ռազմական գործողություններին ազգությամբ հայերի մասնակցության փաստը, այլև այն միանգամայն բնական համարեց․ այդպես է հայերի մոտ ընդունված պատասխանատվություն կրել երկրի պաշտպանության համար։

Չնայած Բաքվի մամուլի պնդումներին, թե մի շարք երկրներում քրեական գործեր են հարուցված, բաց աղբյուրներում առայժմ դա ապացուցող փաստեր չկան։ Հայտնի է, որ հետաքննություն սկսելու կոչ Ադրբեջանի իշխանություններն ուղղել են նաև ՌԴ դատախազությանը։ Բաքվում հիշում են Մոսկվայի Հայերի միության նախագահ Արա Արբահամյանի խոսքերն այն մասին, որ «20 հազար ռուսաստանցի հայ ուզում է մեկնել Ղարաբաղ՝ կռվելու»։ Այս համատեքստում հիշեցնում են ՌԴ քրեական օրենսգրքի 208 հոդվածի պահանջը, որը վարձկաններին պատժում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։ Բայց Մոսկվայում, ինչպես և Փարիզում, այդ գործին ընթացք չտվեցին։

Նույնքան անհաջող ստացվեցին նաև Ադրբեջանի փորձերը՝ հասնել սահմափակող միջոցների կիրառման, որոնք կխոչընդոտեին Սփյուռքի կողմից Արցախում ռազմավարական նախագծերի ֆինանսավորմանը։ Բաքվում պնդում էին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվող գումարներն ուղղվում են հայկական բանակի ֆինանսավորմանը։ Այդ հիմքով պահանջում էին պատժամիջոցներ ձեռնարկել գումարային հոսքերը համակարգող Սփյուռքի կառույցների նկատմամբ։ Բաց ոչ մի երկիր չխոչընդոտեց փոխանցումներին, քանի որ դա պարզապես անօրինական կլիներ։ Սփյուռքի կազմակերպություններին պատժելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Депутат от фракции Мой Шаг София Овсепян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2020
Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորական խումբն Արցախից Հայաստան է գալիս. Սոֆյա Հովսեփյան

Ադրբեջանի դատախազությունը պնդում է, որ Հայաստանի բնակիչներից բացի պատերազմին մասնակցել է 19 պետության քաղաքացի։ Բաքվի իշխանությունների տվյալներով՝ հայերն Արցախի համար կռվելու էին եկել ոչ միայն Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Մերձավոր Արևելքից, այլև այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մեքսիկան, Բրազիլիան և Ավստրալիան։

Իրականում շրջանակն ավելի մեծ է եղել, քան պատկերացանում են Բաքվում։ Ի տարբերություն առաջին Արցախյան պատերազմի, այս անգամ սփյուռքը ռազմական գործողություններին իսկապես շոշափելի մասնակցություն է ունեցել։ Սակայն հարկ է ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի․ բազմաթիվ կամավորներից ռազմաճակատ մեկնել են միայն նրանք, ովքեր գործող հայկական անձնագիր են ունեցել։ Պատերազմի շրջանում Միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսների ընթացքում դա բազմիցս ընդգծվել է։ Այսինքն՝ ռազմական գործողություններին  կարող էին մասնակցել միայն նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերը։ Մյուս բոլորի ռեսուրսն օգտագործվում էր թիկունքում։

Բաքվում սկսված արշավի հեղինակները, ինչպես երևում է, ի սկզբանե առանձնապես հույս էլ չունեին, որ արտասահմանյան կառավարություններին իրենց դիմումներն արդյունք կտան։ Ուստի որոշել են ինքնուրույն բացահայտել և «պատժել» իրենց դեմ կռված հայերին։ Հարևան երկրի հատուկ ծառայություններն ուսումնասիրում են սփյուռքահայության կազմակերպությունների անդամների էջերը սոցիալական ցանցերում, փնտրելով նկարներ, որոնք կարող էին վկայել, որ պատերազմի օրերին նրանք Ղարաբաղում են գտնվել։ Հավաքված նյութերն ուղարկվում են այն երկրների ադրբեջանական համայնքների ղեկավարներին, որոնց քաղաքացիներ են հանդիսանում նշված հայերը։ Նպատակը վարկաբեկումն է։

Հստակ դեպք գիտեմ Գերմանիայում, երբ ադրբեջանական հայրենակցական միության աշխատակիցները դիմել են Արցախում կռված հայի գործատուին՝ նրա հետ պայմանագիրը խզելու պահանջով։

Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել

Ռազմական գործողություններին արտասահմանցի հայերի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին տեղեկությունները բաց աղբյուրներից են ստացվում։ Շատ հաճախ մեր հայրենակիցները, իրենք էլ չգիտակցելով, իրենք իրենց փորձանքի մեջ են գցում՝ երևալով այնտեղ, որտեղ պետք չէ երևալ։ Դա վերաբերում է ոչ միայն սոցցանցերին։ Օրինակ՝ Ֆրանսիայում բնակվող Արթուր Հովհաննիսյանը ռուսական «Новая газета»-ին տված հարցազրույցում պատմել է պատերազմիմ մասնակցած իր եղբայրների մասին։ Իսկ Ֆրանսիայի քաղաքացի Սիփան Մուրադյանը դարձել է France24 տեղեկատվական գործակալության ռեպորտաժի հերոս։

Բաքվի իշխանությունները ոչ միայն պահանջներ են ներկայացնում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների իրավապահներին, այլև իրենք էլ քրեական գործեր են հարուցում կոնկրետ արտասահմանցիների դեմ, որոնք կասկածում են Ադրբեջանի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար։

Այսպես, Բաքուն պատրաստվում է հեռակա մեղադրանք առաջադրել Ֆրանսիայի քաղաքացի Ժիլբեր Մինասյանին։ Նա մեղադրվում է այն բանում, որ կռվել է Ղարաբաղում՝ լինելով ԱՍԱԼԱ-ի անդամ, մինչդեռ այդ կազմակերպություն ինքնալուծարվել է 32 տարի առաջ։ Մինասյանը 65 տարեկան է, և իրականում նա միանգամայն խաղաղ գործով է զբաղված․ ղեկավարում է Մարսելի «Մոնտե-Քրիստո» ռեստորանը։

Министр иностранных дел Ара Айвазян и действующий председатель ОБСЕ, министр иностранных дел Швеции Анн Линде во время встречи в МИД Армении (16 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Պատերազմից հետո էլ Ադրբեջանը դեռ հայ ռազմագերիներին գերեվարության մեջ է պահում. Այվազյան

Ոչ պակաս տարօրինակ մեղադրանքներ են առաջադրվել ջավախքցի Վահագն Չախալյանին։ Ծնունդով Ախալքալաքից, Երևանում բնակվող Չախալյանը վրացական քաղաքացիությունից զրկվել էր պատերազմից շատ առաջ։ Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է պնդել, թե նա «արտասահմանցի վարձկան» է հանդիսանում։ Վրաստանի Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ պատասխանել է Ադրբեջանի գործընկերներին, որ չի կարող պատժել մեկին, ով այդ երկրի քաղաքացի չի։

Քրեական գործեր են հարուցվել նաև Փարիզի բնակիչ, նախկին երևանցի Արթուր Հովհաննիսյանի (նա և ֆրանսիական, և հայկական անձնագիր ունի), թեհրանցի Հարմիկ Հովսեփյանի և կալիֆորնիահայ Առուշան Բադասյանի նկատմամբ։ Հիմա նրանք ստիպված են հաշվի նստել այն հեռանկարի հետ, որ եթե որոշեն այցելել Ադրբեջան, կձերբակալվեն։ Իսկ ահա Ինտերպոլի հետ հազիվ թե տհաճություններ ունենան։ Այդ կազմակերպության կանոնադրությունը թույլ չի տալիս ընթացք տալ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործերին։ Այնպես որ, եթե անգամ այդպիսի հայցեր լինեն Ադրբեջանի կողմից, ամենայն հավանականությամբ միջազգային հետապնդում չի հայտարարվի։

Բաքվում նշում են, որ իրենց երկրի սահմաններից դուրս 30 միլիոն հայրենակից է բնակվում։ 20 միլիոն ադրբեջանցի ապրում է Իրանում, 4 միլիոն՝ Թուրքիայում, 2 միլիոն՝ Ռուսաստանում, 1 միլիոն՝ ԱՄՆ-ում, կես միլիոն՝ Վրաստանում։ Բայց, չգիտես ինչու, վերջին պատերազմի ընթացքում Արցախ ժամանել էին Մերձավոր Արևելքում գործող ռազմականացված խմբավորումների գրոհայինները, որոնցից երկուսը հայտնվել են հայկական գերության մեջ և վերադարձվել՝ հրադադարի պայմանների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Լրահոս
0