00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հեռանալու հույսերն անհիմն են. Հայաստանը պետականությունը կորցնելու ճանապարհի՞ն է

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
Բաժանորդագրվել
Չնայած կուլիսային բանակցությունների ինտենսիվացման որոշ նշաններին և կուլիսային պայմանավորվածությունների հասնելու փորձերին՝ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը, որն արդեն ավելի քան չորս ամիս է սուր փուլում է, հեռու է հանգուցալուծումից։

Անդրեյ Արեշև, «Կովկազովեդ» կայքի գլխավոր խմբագիր, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, Sputnik Արմենիայի համար

Ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու նպատակով հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը ոչ միանշանակ արձագանք գտավ։ Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները, որոնք Բաղրամյան պողոտայում բազմօրյա բողոքի ակցիաներ են անցկացնում և խոստանում են հետապնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ էլ որ նա հայտնվի, պատրաստ են նրա հետ խոսել բացառապես տեսախցիկների առջև և միայն նրա հրաժարականի պայմանների մասին։

Сторонники оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«Փաշինյանը որևէ սրբություն չունի». «Ազատագրում» շարժումն անհնազանդության ակցիա իրականացրեց

Թեև ավելի մեղմ ձևով, բայց գործող կառավարության հեռանալու օգտին է արտահայտվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

2018 թվականի ապրիլին «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հրապարակային երկխոսության մեջ ճարտասանության հրաշքներ ցուցադրած Փաշինյանն այս անգամ խուսափում է հեռուստախցիկներից՝ նախապատվությունը տալով ոստիկանության և ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի բազմաշերտ պատնեշների հետևում կուլիսային զրույցներին։

Արդյոք իրատեսական են արտահերթ ընտրությունները

Մարտի 13-ին ՀՀ նախագահի ու վարչապետի, ինչպես նաև խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Ըստ սովորության՝ լուրեր են տարածվել այն մասին, որ դրանք կարող են անցկացվել կա՛մ մայիսին, կա՛մ հունիսին, սակայն անհնար է ընդունել դա որպես իրական սցենար։

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

«Թավշյա հեղափոխականների» կառավարման ողջ շրջանը վկայում է այն մասին, որ նրանց առաջնորդը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ տեսակետը փոխելու հակվածություն ունի, բացառություն չէ նաև ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Սահմանադրական բարեփոխումը որպես քայլ դեպի «գլոբալ արժեքները»

Անկարայի ակտիվ աշխատանքը մերձավոր ու հեռավոր մատույցներում նորություն չէ։ Ընդհակառակը, տարօրինակ կլիներ, եթե այն չլիներ։ Թեև Հայաստանում, տեղական առանձնահատկությունների պատճառով, թուրքական «մշակութային կենտրոններ» չեն կարող բացվել, ինչպես հարևան Վրաստանում։ Բայց դա չի նշանակում, որ հայկական վերնախավի հետ աշխատելու այլ ձևեր չկան։

Այս աշխատանքն ակտիվացել է «արևմտացման» գործընթացներն առաջ մղելուն և հայերին «արևմտյան առաջադեմ մշակույթի գլոբալ արժեքներին» հաղորդակից դարձնելուն զուգահեռ։ Դա սկսվել է Փաշինյանի և նրա համախոհների իշխանության գալուց շատ առաջ։ Իսկ Փաշինյանի թիմը ոչ շատ վաղ անցյալում ձվեր էր նետում Երևանում Ռուսաստանի դեսպանատան վրա և «Ռուս օկուպանտները՝ դու՛րս Հայաստանից» պաստառներ էր պարզում:

2010-ական թվականների սկզբից հանրապետությունում ակտիվորեն գործում են անդրազգային «ոչ կառավարական» ցանցերը (այդ թվում ՝ հայտնի Սորոսի հետ փոխկապակցված), որոնք օգտվում են արևմտյան կառույցների աջակցությունից և հաջողությամբ փորձում են այն վերածել քաղաքական ազդեցության։

Гагик Царукян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան

Այս միտումները, որոնք բազմապատկվում են հասարակության գավառամտությամբ և կլանաօլիգարխիկ գիտակցության գերակշռմամբ, ի վերջո պայմանավորում են այն, ինչի շնորհիվ Հայաստանին մեկ քայլ է բաժանում հերթական «չկայացած պետության» վերածվելուց, որի ինստիտուտների գործունակությունը որոշվում է արտաքին ուժերի հարաբերակցությամբ և դրանց բարի կամ ոչ բարի կամքով։

Հատկապես պետք է խոսել 2013-2015 թվականների, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխան» մասին, որն իրականացվել է նեղ խմբի կամքով ու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության։ Արդյունքում, ինչպես նշում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնպես է ստացվել, որ «ոչ մի նախագահ Հայաստանում չուներ այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօր ունի վարչապետը»։

Դիմակայությունից ելք կա՞

Ինչպես կարծում է այս տողերի հեղինակը, անհիմն են հույսերը, թե Նիկոլ Փաշինյանն ինքնակամ կլքի պաշտոնը, քանի որ ինքն ու իր թիմը դեռ ամբողջությամբ չեն ավարտել երկիրը «փրկելու» իրենց առաքելությունը, որը դեպի Արևմուտք անվերապահ շրջադարձ է ենթադրում։

Տարածաշրջանային իրողությունների համատեքստում դա նշանակում է, այդ թվում, շրջադարձ դեպի Թուրքիա, որը հետևողականորեն աջակցում է պաշտոնական Բաքվին ու այդ աջակցությունը չի փոխել Երևանի հետ «առանց նախապայման» հարաբերությունների կարգավորման՝ Վաշինգտոնի 2009-2010 թվականների դիրքորոշման հետ։

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

Ծածուկ կամ նույնիսկ բաց հռետորաբանությունը, որը անփոփոխ ուղեկցվում է արևմտամետ և վատ քողարկված հակառուսական հայտարարություններով (մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի և որոշ արտախմբակցական պատգամավորների կողմից), հազիվ թե պետք է որևէ մեկին զարմացնի։ Խոսքը ոչ թե «կատարողի էքսցեսների» մասին է, այլ հետևողական արտաքին քաղաքական գծի տեղեկատվական ուղեկցման, որի մի մաս էր կազմում նաև հավանական «ծրագրած պարտությունը» (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը) Արցախյան երրորդ պատերազմում։

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ փետրվարի կեսերին USAID-ի ֆինանսավորմամբ անցկացրած հարցումների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը 33% աջակցություն էր վայելում։

Սակայն հիմա ակնհայտ է, որ վարչապետը վերջնականապես իրեն հակադրել է պետական ու հասարակական առանցքային ինստիտուտներին։ Կուսակցությունների ու քաղաքական խմբերի (այլ հարց է, որ գործելով առանձին՝ նրանք հստակ գաղափարական և իմաստային այլընտրանք Փաշինյանի «նոր Հայաստանին» չեն ներկայացնում) մեծ մասից բացի՝ դրանք նաև երկու հոգևոր կենտրոններն են (Էջմիածին և Անթիլիաս), բանակը, դատական ու դիվանագիտական կորպուսների մեծ մասը, ակադեմիական ու համալսարանական միությունները, մարդու իրավունքների պաշտպանը։

Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում (և ոչ միայն) հայկական սփյուռքի առանցքային կազմակերպությունների հետ հարաբերությունները փչացել են: Իսկ առանց սփյուռքի հետ արդյունավետ փոխգործակցության հնարավոր չէ ո՛չ կառուցողական երկխոսություն համապատասխան պետությունների հետ, ո՛չ էլ խոշոր ներդրումային նախագծերի իրականացում:

Вазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Ի՞նչ պետք է անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Վազգեն Մանուկյանի տեսակետը

Տեղի դիտորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարության ներկայիս ղեկավարից հեռացել է նույնիսկ այնպիսի հավատարիմ նրա համակիրներից մեկը, ինչպիսին է Երևանի «հեղափոխական» քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը: Տնտեսության անկումը չի կարող լուրջ դժգոհություն չառաջացնել նաև գործարար շրջանակներում:

Կարծես թե վերանում է նույնիսկ Երևանի առաջադեմ երիտասարդության աջակցությունը, որը համարվում էր «թավշյա» ռեժիմի սոցիալական հենասյուներից մեկը, որը սակայն գնալով ավելի ու ավելի է մոտենում «ոստիկանապետությանը»:

Պետական ​​և իրավապահ մարմիններից ստացվող տեղեկատվության նկատմամբ հավատի իսպառ բացակայությունը կառավարչական ճգնաժամի ակնհայտ դրսևորումներից մեկն է: Նոր ընտրություններին ճիշտ արդյունքներ ստանալու իշխանությունների կանխատեսելի փորձը, ինչպես դա արդեն եղել է 1996 թ-ին և դրանից հետո, անխուսափելիորեն կհանգեցնի առճակատման շարունակության և նոր բախումների ՝ իրավիճակը վերջնականապես տանելով փակուղի:

Թույլ հույս կա, որ Հայաստանում առողջ ուժերն այնուամենայնիվ կկարողանան, մերժելով առկա մարտավարական տարաձայնությունները, տարբերակ առաջարկել ներկայիս բարդ իրավիճակից աստիճանաբար դուրս գալու համար, ինչը պետական իշխանության մարմինների աշխատունակության գոնե մասնակի վերականգնում է ենթադրում:

Հակառակ դեպքում, անկախ ընտրությունների անցկացման ժամկետից և դրանց արդյունքներից, հանրապետությունը կկանգնի նոր ցնցումների առաջ, որոնք հղի կլինեն պետականության կորստով ՝ Կովկասի տարածաշրջանը վերջնականապես վերածելով թուրքական և արևմտյան աշխարհաքաղաքական տարածքի:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Լրահոս
0