ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Երևանի ավագանին որոշել է «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի համար շենք և սարքավորումներ ձեռք բերել։ Դրա համար Երևանի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 9 միլիոն 700 հազար դրամ։
Այս մասին մարտի 16-ին կայացած նիստում ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։
«Այդ միջոցները կօգտագործվեն դիսպանսերի, ինչպես նաեւ սարքավորումների ձեռքբերման համար։ Ընդ որում, համայնքը ձեռք է բերում շենք 99% զեղչով»,- ասել է Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ–ն լուծարվել էր 2020 թվականի ապրիլին։
Այն հիմնադրվել է 1987 թվականին՝ Երևանի բոլոր հակատուբերկուլյոզային դիսպանսերների միավորմամբ։ Հիմնարկն իրականացրել է տուբերկուլյոզային հիվանդությամբ հիվանդների հայտնաբերում, ախտորոշում և բուժում: Այստեղ իրականացվել են նաև ֆլյուորոգրաֆիկ և ռենտգեն հետազոտություններ, գործել են կլինիկական և մանրէաբանական լաբորատորիաներ։
Վանաձորում մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում