ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա «գրեթե» ամուսինը՝ հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, որոշել են խախտել լռությունը և խոսել տարածված լուրերի մասին։
Զույգը միասին է արդեն չորս տարի։ Սպասված հարսանիքին խանգարել է համավարակը: Հետևաբար, նրանց բաժանման մասին լուրն իսկական սառը ցնցուղ է դարձել աստղային զույգի բոլոր երկրպագուների համար։
Սակայն, կարծես, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես թվում էր։ TMZ-ի հետ զրույցում նրանք խոստովանել են, որ դեռ փորձում են պահպանել իրենց հարաբերությունները:
Ջեյ Լոն և Ռոդրիգեսը նաև հերքում են, թե վեճի պատճառ է դարձել կրքոտ միլիոնատեր լատինամերիկացու դավաճանությունը։
Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էին, որ աստղերը բաժանվել են Ռոդրիգեսի դավաճանության պատճառով: Նրան վերագրում էին «Հարավային հմայք» ռեալիթի-շոուի աստղ Մեդիսոն Լեկրայի հետ սիրավեպը։ Սակայն մարզիկի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ալեքսը չի ճանաչում այդ աղջկան և նրան երբեք չի տեսել։
Լոպեսի նախկին սիրեցյալն իր բազմամիլիոնանոց լսարանին պատմել է ՀՀ–ին սպառնացող վտանգի մասին