ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է իր սիրեցյալից` նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսից։ Տեղեկությունը հայտնում է Page six–ը։
Կայքի տեղեկություններով` նրանք բաժանվել են «Հարավային հմայք» ռեալիթի շոուի 30-ամյա աստղ Մեդիսոն Լեքրոյի հետ կապված սկանդալի պատճառով։ Բանն այն է, որ Մեդիսոնի ընկերուհիներից մեկը պատմել էր, որ նա սիրային կապ է ունեցել Լոպեսի ընկերոջ հետ։
Լեքրոյն ինքը խոստովանել է, որ դեռ մեկ տարի առաջ իսկապես շփվել է բեյսբոլիստի հետ, բայց հետո ինչ–որ տեղ խոսել է այդ մասին, ու դա բաժանման պատճառ է դարձել։ Միաժամանակ Ռոդրիգեսի ներկայացուցիչները պնդում են, որ բեյսբոլիստը Լեքրոյին չի ճանաչում և երբեք նրան չի տեսել։ Բայց բամբասանքներն արդեն տարածվում են։
Ջենիֆեր Լոպեսը դստեր հետ է բեմ դուրս եկել
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ զույգն արդեն սկսել է կիսել համատեղ բիզնեսը։ Նրանք գերադասում են անաղմուկ բաժանվել։ Իրավաբաններից մեկը պատմել է, որ ունեցվածքի բաժանումը ցավոտ չի լինի, քանի որ նրանք հավասարաչափ ներդրում ունեն։
Նշենք, որ Ալեքսն ու Ջեյ Լոն մոտ 4 տարի առաջ են սկսել միասին ապրել, իսկ երկու տարի առաջ բեյսբոլիստը երգչուհուն առաջարկություն արեց։ Հարսանիքը պետք է կայանար 2020-ին, բայց համավարակը խափանեց զույգի ծրագրերը։