ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մարվին Հագլերը: Տեղեկությունը հայտնում է TMZ պարբերականը՝ վկայակոչելով մարզիկի կնոջ հայտարարությունը։
Հագլերը 66 տարեկան էր։ Նա մահացել է մարտի 13-ին Նյու Հեմփշիրում: Որդու խոսքով՝ բռնցքամարտիկին շտապ հոսպիտալացրել են կրծքավանդակի շրջանում ցավերի և շնչառության հետ կապված գանգատներով։
Մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ, սակայն Հագլերի կինը հայտնել է, որ նա «հանկարծամահ է եղել»:
Մարվին Հագլերը 1980-1987թթ. կրել է միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը: 1993 թվականին մարզիկի անունը տեղ է գտել բռնցքամարտի Փառքի միջազգային սրահում։ Հագլերը նաև նկարահանվել է իտալական մի քանի ֆիլմերում:
ԱՄՆ-ում «խենթ» Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել մեքսիկացի մրցակցին