ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
«Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին էլ առկա է մերկասառույց, մասնավորապես Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին։
Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում էլ տեղում է ձյուն, իսկ Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։ Մառախլապատ է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Սյունիքում փրկարարները ձյան միջից 115 ավտոմեքենա են դուրս բերել
Ինչ վերաբերում է Լարսին, ապա ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Սա այն դեպքում, երբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։