https://arm.sputniknews.ru/20210313/henrkh-mkhitaryany-texasharjvel-e-henaknerov-26787506.html
Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվել է հենակներով. նրա վնասվածքը կարող է լուրջ լինել
Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվել է հենակներով. նրա վնասվածքը կարող է լուրջ լինել
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստը երկու օր բուժզզնում է անցնելու, որպեսզի պարզվի վնասվածքի լրջության աստիճանը։ 13.03.2021, Sputnik Արմենիա
2021-03-13T14:13+0400
2021-03-13T14:13+0400
2021-03-13T14:20+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1907/95/19079599_0:0:1600:901_1920x0_80_0_0_d68e2805c51a9a1b0f4173ef08312da4.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1907/95/19079599_98:0:1518:1065_1920x0_80_0_0_cfd2dde8a7a7f563fc35e3147f47fb63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, հենրիխ մխիթարյան, հենրիխ մխիթարյան
սպորտ , հայաստան, հենրիխ մխիթարյան, հենրիխ մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվել է հենակներով. նրա վնասվածքը կարող է լուրջ լինել
14:13 13.03.2021 (Թարմացված է: 14:20 13.03.2021) Ֆուտբոլիստը երկու օր բուժզզնում է անցնելու, որպեսզի պարզվի վնասվածքի լրջության աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ խաղում, հնարավոր է` տևական ժամանակ չմասնակցի ֆուտբոլային հանդիպումներին։
Իտալական Corriere dello Sport–ը գրում է, որ Մխիթարյանը վնասել է սրունքի մկանը, բայց այն կարող է սպասվածից լուրջ լինել։
Ըստ կայքի` երեկ երեկոյան ֆուտբոլիստը «Ռոմայի» մարզաբազայում հենակներով է տեղաշարժվել։ Այսօր և վաղը նա բուժզննում կանցնի, որպեսզի պարզվի վնասվածքի լրջության աստիճանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը միայն ապրիլի սկզբին կկարողանա դաշտ վերադառնալ։
Նշենք, որ այդ դեպքում նա չի կարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին։ Մեր թիմը մարտի վերջին մրցելու է Իսլանդիայի և Ռումինիայի հետ։