ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի հոգեբուժական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Կոստյուկը հայտնել է, որ կորոնավիրուսը հաղթահարած մարդիկ որոշ խնդիրների են բախվում. նրանց մոտ «ուղեղային մառախուղ» է սկսվում, որն արտահայտվում է կոգնիտիվ խանգարումներով, անհանգստությամբ, անքնությամբ:
«Հոգեբուժական տերմինաբանության մեջ շատ հաճախ են օգտագործվում այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգտագործում են կորոնավիրուսը հաղթահարած անձինք իրենց վիճակը նկարագրելիս, և մեզ մոտ այսպիսի բառակապակցություն է տարածվել՝ «ուղեղային մառախուղ»»,– ասել է նա։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը հաղթահարած անձանցից շատերի դեպքում նաև դեպրեսիվ դրսևորումներ են նկատվում։
«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ