ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մի քաղաքացի ցանկացել է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին ահազանգ է ստացել մարտի 10-ին` ժամը 22:03-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների, տեղի ուժերի և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Ս․ Գալստյանի համատեղ ուժերով։
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային