ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը կալանավորվել է սպանության փորձ կատարելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2021թ. մարտի 4-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ մարտի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 10:45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը ապօրինի մուտք է գործել իր բնակարան և առանց պատճառի, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, իր մոտ եղած սև գույնի լիցքավորիչի մալուխով փորձել է խեղդել իրեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղորդում ներկայացրած կինը տուժող է ճանաչվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել 48-ամյա տղամարդուն։
Վանաձորում երկու եղբայրների են դանակահարել. տեսանյութ
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Դանակահարություն Գեղարքունիքում. 30-ամյա տղամարդը դանակի 6 հարված է ստացել