00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանները ՀՀ նախագահի քաղաքացիության վերաբերյալ հարցում են արել և ստացել պատասխանը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн
Президент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Փաստաբանների պալատի նախագահը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ սկսում են Արմեն Սարգսյանի վախերի բացահայտման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հարցում է ուղարկել բրիտանական «Eurasia House International» ընկերությանը և պատասխանի մի մասը հրապարակել Facebook-ի իր էջում։

Президент Армен Саркисян обратился с речью к нации (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 3 օր ժամանակ ունի

Ընկերությունից տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանը 30.05.2002–ից մինչև 09.06.2015–ը հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ 2013-2018թթ.–ին գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:

Զոհրաբյանը հայտնում է, որ ստացած տեղեկությունների հիման վրա ինքը փաստաբան Գևորգ Մկրտչյանի հետ հարցում են ուղղել նախագահ Արմեն Սարգսյանին` խնդրելով պարզաբանել ինչպես այս, այնպես էլ իրավական մի շարք այլ խնդիրներ։

ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Փաստաբանների պալատի նախագահը բացատրել է, թե ինչպես

«Ձեր կենսագրության մեջ ցույց չեք տվել, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը հանդիսացել եք «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ»,– նշում են փաստաբանները` վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրությունը:

Բրիտանական ընկերությունից հայտնել են նաև, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրապետության նախագահը հանդիսանում է հանրային անձ և նրա վերաբերյալ վերոհիշյալ տեղեկություններն ունեն հանրային մեծ նշանակություն` փաստաբաններն Արմեն Սարգսյանին խնդրում են տրամադրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը։

Первый президент Армении Левон Тер-Петросян входит в избирательный участок (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Ստեղծված իրավիճակի պատճառը Փաշինյանի հիվանդագին կառչածությունն է աթոռին. Տեր–Պետրոսյան

«Խնդրում ենք գրավոր հայտնել 2012 թվականի որ ամսից և ամսաթվից է դադարեցվել Ձեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության անձնագրով (անձնագրի օգտագործմամբ) 2012 թվականին և դրանից հետո որևէ գործարք կատարել եք, թե ոչ, այդ թվում՝ օդանավով տեղափոխվե՞լ եք, հաշվետվություն ներկայացրել եք, թե ոչ։ Ինչո՞ւ կենսագրության մեջ չեք նշել 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրեն աշխատելու փաստը։ Ինչպե՞ս եք դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատել «Eurasia House International»-ում։2013 թվականից առ 2018 թվականը՝ որ կազմակերպություններում եք հանդիսացել բաժնետեր (փայատեր, մասնակից), որ կազմակերպություններում եք հանդիսացել տնօրեն կամ ինչ այլ պաշտոն եք զբաղեցրել»,– նշված է Արա Զոհրաբյանի հրապարակած հարցման մեջ:

Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին

Հիշեցնենք` փաստաբանների պալատի նախագահը մարտի 9-ին հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու միջնորդության սահմանադրականությունը չի վիճարկելու ՍԴ–ում, հետևաբար այդ հարցը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայեցողության շրջանակում։ «Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը»,– գրել էր Զոհրաբյանը և խոստացել իր գործընկերների հետ սկսել նախագահի վախերի բացահայտման գործընթացը։

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Զոհրաբյանը նշել է, որ խոստմանը համաձայն` սկսում են Արմեն Սարգսյանի վախերի բացահայտման գործընթացը:

Լրահոս
0