00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 3 օր ժամանակ ունի

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян обратился с речью к нации (16 ноября 2020). Еревaн
Президент Армен Саркисян обратился с речью к нации (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել նաև 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել Զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր պետ նշանակելու մասին։  Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը։

«Իր դիրքորոշումը հայտնելու համար ՀՀ նախագահն ունի երեք օր»,–նշեց Պետրոսյանը։

Նշենք, որ Արտակ Դավթյանն արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նա եղել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այս պաշտոնից նա ազատվել էր կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս
0