00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե ապոկալիպսիս էլ լինի, չենք գնալու»․ ռուս հարսն ու Արցախյան պատերազմի տպավորությունները

© Photo : Instagram / katekiss_blog Екатерина Акопян
Екатерина Акопян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի օրերին Կատյայի ծնողները նրան ընտանիքի հետ միասին Ռուսաստան էին կանչում։ Բայց նա պատասխանում էր, որ 18-ից բարձր տարիքի տղամարդկանց երկրից դուրս չեն թողնում, իսկ ինքն առանց ամուսնու ոչ մի տեղ չի գնա։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«5 տարվա ընթացքում ես Հայաստանում շատ բան եմ տեսել։ Պատերազմ, հեղափոխություն, նորից պատերազմ, երկրաշարժ...Ռուսաստանում ամբողջ կյանքիս ընթացքում այսքան բան չէի տեսել»։

Այս տողերով է սկսվում է 23-ամյա Եկատերինա Հակոբյանի (օրիորդական ազգանունը՝ Կիսելևա) «Катя джан в Армении» բլոգի հերթական գրառումը։ Կատյան ծնվել է Սամարայում, մոտ հինգ տարի առաջ ամուսնացել է Գեղամի հետ և տեղափոխվել Երևան։ Հիմա նրանք երկու որդի ունեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Կատյան պատմում է, թե ինչպես էր իր ընտանիքը վերապրել Արցախի պատերազմը։

«Հիշում եմ` վաղ առավոտյան այդ վատ լուրով ամուսինս ինձ ցնցեց։ Սկզբում արձագանքս բուռն չէր, ես նույնիսկ մտածեցի, որ ոչ մի լուրջ բան չկա։ 5 տարի Հայաստանում ապրելուց հետո արդեն իմունիտետ եմ ձեռք բերել սահմանային կրակոցների նկատմամբ։ Հետո սկսեցի նայել նորությունները, հասկացա, որ շատ լուրջ է։ Բայց հավատում էի, որ բարեհաջող կավարտվի»,-պատմում է երիտասարդ կինը։

Իսկ պատերազմը շարունակվում էր... առաջին իսկ օրերին զոհվեց նրանց  ազգականներից մեկը։ Տղան մահացել էր զորանոցին հասցված հարվածից։

«Գլխումս ուղղակի չէր տեղավորվում երիտասարդ տղաների մահը... ամուսնուս ընտանիքը նույն ցավն էր զգում, ինչ և հայերի մեծ մասը։ Դժվար է նկարագրել այդ վիճակը։ Այստեղ և՛ վախ կա, և՛ հպարտություն, և՛ կարեկցանք, և՛ մարտի նետվելու պատրաստակամություն»,-ասում է Կատյան։

Մի առանձնահատուկ պահ է դաջվել Կատյայի հիշողության մեջ. այդ դիպվածը ստիպել է նրան հասկանալ, որ պատերազմը «հասել է իրենց դռանը»։

Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

«Մինչ այդ պահը պատերազմը կարծես թե հեռու էր՝ լուրերում, հեռուստացույցի մեջ։ Այդ օրը ես կանգնած էի մեր շենքի բակում, երբ բարձր, սուր լացի ձայն լսեցի։ Բառերը չէին հասկացվում, բայց առանց դրանց էլ ամեն ինչ պարզ էր... ես միայն կարողացա լսել` «ա՜խ, Դավիթ ջան» բառերը... և այդ պահին փաստացի զգացի, որ պատերազմը թակում է մեր դուռը։ Այն ավելի մոտ է, քան կարելի էր պատկերացնել»,-պատմում է աղջիկը։

Պատերազմի օրերին Կատյայի ծնողներն ասում էին` ամբողջ ընտանիքով Ռուսաստան եկեք, բայց նրանք այդպես էլ չգնացին։

«Ծնողներս, բնականաբար, շատ վախեցած էին։ Առաջին իսկ օրերից խոսափողի մեջ այս խնդրանքն էր. «Եկեք մեզ մոտ»։ Ես պատճառ էի բերում ռազմական դրությունը և ասում, որ 18-ից բարձր տարիքի տղամարդկանց երկրից դուրս չեն թողնում։ Առանց ամուսնուս ես ոչ մի դեպքում չէի գնա»,-ասում է Կատյան։

Կատյային սեփական մտքերից չխելագարվելու և զգացմունքները կիսելու հարցում շատ էր օգնում բլոգը։

«Ես ամեն օր հսկայական թվով մարդկանց հետ էի շփվում․ բոլորը պատմում էին իրենց պատմությունները, խոսում անհանգստությունների մասին, աջակցում, հանգստացնում։ Այդ հայկական հայրենասիրական ոգին, պարզվեց` շատ վարակիչ է, և ես սիրեցի այս երկիրն ու ավելի ուժգին կապվեցի նրան»,-ասում է Կատյան։

Երիտասարդ կինն ըմբռնումով է մոտենում նրանց, ովքեր վերջին իրադարձությունների ֆոնին որոշել են հեռանալ Հայաստանից, բայց այդ պատմությունը նրա ընտանիքի մասին չէ։

Լեռնանիստի եռակի ուրախությունը. պատերազմի սթրեսն ընտանիքը եռյակի ծնունդով է հաղթահարում

«Մենք երբեք չենք մտածել Ռուսաստան տեղափոխվելու մասին։ Մեր տունն այստեղ է։ Անգամ եթե վաղը Հայաստանում հրաբուխ կամ զոմբի ապոկալիպսիս լինի, ես չեմ պատկերացնում, որ կցանկանամ ընդմիշտ գնալ այստեղից։ Մեզ համար սա կատարյալ վայր է։ Ես շատ ուրախ եմ, որ 5,5 տարի առաջ այդպիսի բարդ, բայց ճիշտ որոշում կայացրի»,-խոստովանում է նա։

Կատյան երկու որդի ունի՝ 4 տարեկան Ներսեսն ու 2020թ․-ի հուլիսին ծնված Միքայելը։ Իբրև մայր նա իհարկե անհանգստանում է զավակների ապագայի համար։

«Բանակում ծառայությունն ինքն իրենով ինձ չի վախեցնում, բայց առայժմ ոչ մի երաշխիք չկա, որ այն չի վերաճի ինչ-որ ավելի մեծ բանի...այդ հարցում գերադասում եմ հույսս դնել միայն Աստծո ողորմածության վրա»,-ասում է երիտասարդ կինը։

Այն հարցին, թե ինչ կուզեր տեսնել Հայաստանում, Կատյան պատասխանում է․«Միակ բանը, որ ուզում եմ տեսնել Հայաստանում՝ խաղաղ երկինքն է մեր գլխավերևում։ Հավերժ»։

Լրահոս
0