ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, ժամը 21.25-ին։
«Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել է և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վրաերթ կատարած վարորդը հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն։