ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Տավուշի մարզկենտրոն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել, 22-ամյա ծննդկանը ծանր վիճակում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` մարտի 7-ին` 17։30-ի սահմանում, 22-ամյա Լիլիթ Բ.–ն ծննդաբերել է բժշկական կենտրոնում։ 5 րոպե անց նրա նորածին աղջիկը մահացել է, իսկ Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։
Ծննդկանը Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ է, նրա ամուսինը` 36-ամյա Արթուր Ա․-ն, դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Հիվանդանոցից հրաժարվեցին պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։