ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երեկ ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայում։ Բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, կործանման պատճառով մահացել է նաև օդաչուն։
Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները
Քաղաքական գործչի մահվանն արդեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը գրառում է արել Twitter-ում։
«Օլիվիե Դասոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, տարածքային պատգամավոր, Ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատար․ ամբողջ կյանքի ընթացքում նա չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։
Olivier Dassault aimait la France. Capitaine d’industrie, député, élu local, commandant de réserve dans l’armée de l’air : sa vie durant, il ne cessa de servir notre pays, d’en valoriser les atouts. Son décès brutal est une grande perte. Pensées à sa famille et à ses proches.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 7, 2021
Դասոն 69 տարեկան էր։ Նա հայտնի ավիաարդյունաբերողների ընտանիքից էր` «Dassault Group»-ի՝ 2018թ․-ի մայիսին մահացած ղեկավար Սերժ Դասոյին որդին։ Նրա կարողությունը գնահատվում է 5 միլիարդ եվրո։