ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում ձյուն է գալիս»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։
«Դալմա գարդեն մոլում» ռումբի ահազանգը կեղծ է եղել. ոստիկանությունը զբաղվում է հարցով
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հանրահավաքներ, դիպուկահարներ և ոչ միայն. հայաստանյան բուռն շաբաթը` լուսանկարներով