00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները

© Photo : Public domain / ZhilbertАленуш Терян
Аленуш Терян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Բաժանորդագրվել
Այս հայուհիները գիտության ոլորտում հաջողության են հասնել այն ժամանակ, երբ դեռ ամեն տղամարդ չէ, որ կարող էր հաղթահարել այդ ուղին։

Հայտնի է, որ հայերն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ամենատարբեր ոլորտների զարգացման մեջ՝ գիտությունից մինչև մշակույթ։ Բայց հիշելով մեր ազգի ականավոր զավակներին` մենք այնուամենայնիվ առավել հաճախ պատկերացնում ենք տղամարդկանց ձեռքբերումները։ 

Բայց խելքը բացառապես տղամարդկանց մենաշնորհը չէ։ Իրականում հայուհիները ոչ միայն մեծն գյուտարարների մուսաներն էին, այլև անձամբ էին կանգնած ամենատարբեր գիտական բացահայտումների ակունքներում։ Այսօր մենք կներկայացնենք նրանցից մի քանիսին։

Կիսաշրջազգեստով Մագելան

Անիտա Կոնտի-Քարաքոչյան՝ աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։ Նա ծնվել է  1899 թվականի մայիսի 17-ին Փարիզի մերձակայքում գտնվող Էրմոն քաղաքում։ Նրանց ընտանիքը շատ էր ճանապարհորդում, և աղջիկը մանկուց մեծ սեր սկսեց տածել ծովի նկատմամբ։

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
ԱԳՆ-ն շնորհավորել է հայ կանանց ու հիշեցրել՝ աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի է եղել

1939 թվականին նա առաջին անգամ ուղևորվեց Արկտիկա` ձկնորսանավով ձողաձուկ որսալու համար։ 1941-1943 թվականներին Անիտա Կոնտի-Քարաքոչյանը ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ ջրային քարտեզներ է կազմել՝ նկարագրելով անհայտ ձկնատեսակներ: 1943 թվականին Ալժիրի կառավարությունը նրան պատվիրել է ուսումնասիրել Արևմտյան Աֆրիկայի ձկնային ռեսուրսները: Նրանից տասը տարի պահանջվեց հետազոտելու համար Մավրիկիան, Սենեգալը, Գվինեան և Կոտ դ'Իվուարը:

1952 թվականին, վերադառնալով Ֆրանսիա, նա պայմանագիր կնքեց մի հրատարակչի հետ, որն իրեն պատվիրել էր նկարագրել Նյուֆաունդլենդի արդյունաբերական շրջանի պատմությունը։ Հրապարակեց «Ծովի տիկին» և «Օվկիանոսների ալիքներ» գրքերը, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ, պոեմներ, փիլիսոփայական էսսեներ՝ անձամբ նկարազարդելով սեփական աշխատանքները։

Անիտան նաև բավական լուրջ հետաքրքրվեց լուսանկարչությամբ։ Նա ցուցահանդեսներ ունեցավ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և շատ այլ երկրներում:

Առաջին կին աստղագետը

Մարիա Սուքիասյանը, որը գիտական աշխարհում հայտնի է որպես Փերիս Փիշմիշ, ծնվել է 1911 թվականին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլը)։ Ամերիկյան քոլջում և «Semertchyan» ակադեմիայում ուսանելուց հետո նա ընդունվել է Ստամբուլի համալսարան, որտեղ հետագայում մաթեմատիկական գիտությունների գծով պաշտպանել է թեկնածուական թեզը և դարձել Թուրքիայում առաջին կինը, որը նման բարձր գիտական աստիճան է ստացել։

Մարիամն աշխարհին չի լսում, բայց հավատում է՝ աշխարհը մի օր իր մասին լսելու է

1937-1942 թվականներին Մարիա Սուքիասյանը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը (աստղագիտական աստղադիտարան), որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ֆելիքս Ռասիլյասի հետ։ Ավելի ուշ ամուսնու հետ տեղափոխվել են Մեքսիկա, որտեղ աշխատել է 50 տարի՝ դառնալով երկրում առաջին պաշտոնապես ճանաչված կին աստղագետը։ 1985 թվականին Մարիան համալսարանի պատվավոր աստղագետի կոչում է ստացել, ինչպես նաև գիտության բնագավառում ունեցած իր վաստակի համար արժանացել «Science Teaching Prize» մրցանակի։

Осень в Шуши (27 сентября 2020). Шуши, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2020
Աշնանային Շուշին․ ինչո՞ւ է հայուհու լուսանկարը հայտնվել Time ամսագրի 100 լավագույնների մեջ

Նա հայտնագործություններ է կատարել գալակտիկաների, H II միգամածությունների կինեմատիկայի ոլորտում, ուսումնասիրել 22 աստղային փնջերի և 3 մոլորակային միգամածությունների կառուցվածքը: Ավելի ուշ Մարիան փոփոխություններ է կատարել ապագա տիեզերագնացների կրթական ծրագրում: Սուքիասյան- Փիշմիշը ավելի քան 100 հոդվածների հեղինակ է:

Իրանի «արևային մայրիկը»

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայերի ընտանիքում։ Ճշգրիտ գիտությունների նկատմամբ նրա ունակությունները դրսևորվել են դեռ փոքր տարիքում։ 1947 թվականին նա ավարտեց Թեհրանի համալսարանի գիտական ֆակուլտետը։ Աղջիկն աշխատանքի անցավ մայր բուհում և արդեն մեկ տարի անց գլխավորեց ֆիզիկայի լաբորատորիան։

Հոր ֆինանսական աջակցությամբ Ալենուշը մեկնեց Փարիզ և ընդունվեց Սորբոնի համալսարան, իսկ 1956 թվականին սկսեց դասավանդել այնտեղ։ Շուտով Տերյանը ևս մեկ կրթաթոշակ ստացավ ու մեկնեց սովորելու Գերմանիա։ Արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս ուսանելուց հետո վերադարձավ Իրան, 1964 թվականի մայիսի 30-ին պրոֆեսորի կոչում ստացավ՝ դառնալով այդ երկրում ֆիզիկայի ոլորտում առաջին կին պրոֆեսորը։

Երկու տարի անց Տերյանն ընտրվեց Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական կոմիտեի անդամ, այնուհետև նշանակվեց արևի ֆիզիկայի հետազոտական խմբի ղեկավար: Նա մեծ դեր խաղաց աստղադիտարանի ստեղծման գործում։ Ալենուշին  Իրանի ժամանակակից աստղագիտության մայր են անվանում։

Հավերժ երիտասարդություն փնտրողը

Աննա Ասլանը ծնվել է 1897 թվականի հունվարի 1-ին Բուխարեստում։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ծառայում էր որպես բուժքույր։  1915-1922 թվականներին բժշկություն է ուսումնասիրել Բուխարեստի համալսարանում, որն ավարտելուց հետո պաշտպանել է դոկտորական թեզը սրտանոթային ֆիզիոլոգիայի ոլորտում։ 1948-1952 թվականներին ղեկավարել է Բուխարեստի էնդոկրինոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկան:

Аленуш Терян - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2019
Չամուսնացավ, զավակ չունեցավ, բայց այս հայուհուն Իրանում անվանում են «արևային մայր»

1951 թվականին Բուխարեստում նա հիմնեց Եվրոպայում միակ հերոնտոլոգիայի և ծերախտաբանության ինստիտուտը։ 1957 թվականին հայտնագործեց «Գերովիտալ H3» դեղամիջոցը, որը ծերության դեմ արդյունավետ միջոց էր համարվում։ Սակայն դեղամիջոցը չանցավ կլինիկական ուսումնասիրությունների երկրորդ փուլը և մի շարք երկրներում արգելվեց։ 1959 թվականին Աննան գլխավորեց Ռումինիայի հերոնտոլոգների միությունը։ Ասլանը Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ էր, կանխարգելիչ բժշկության և սոցիալական հիգիենայի համաշխարհային միության անդամ, կիրառական բժշկական հետազոտությունների եվրոպական կենտրոնի պատվավոր անդամ, Հերոնտոլոգիայի միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, Չիլիի Հերոնտոլոգների ազգային միության անդամ:

Մթնոլորտային քիմիկոս

Իրմա Վարդանյան Արմենակի. ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում։ 1958 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանը։ 1961-1967 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1967 թվականից՝  Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Ա․Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։

1971 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։  1972-1977 թվականներին զբաղեցրել ինստիտուտի գիտքարտուղարի պաշտոնը, 1979 թվականից այնտեղ ղեկավարում է շղթայական և ռադիկալ ռեակցիաների լաբորատորիան։1982 թվականին Իրմա Վարդանյանը ստացել է դոկտորի աստիճան։  Ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մթնոլորտային քիմիային, աշխատանքները վերաբերում են այլասերված ճյուղավորումներով ընթացող օրգանական միացությունների օքսիդացման ռեակցիաների կինետիկային և մեխանիզմներին, ինչպես նաև գերօքսիդային միացությունների տրոհման մեխանիզմի և ռեակցիոնունակության հարցերին։

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Կանանց միջազգային օրը մենք հիշեցինք ականավոր հայուհիներին, թեև ցանկն այս ամբողջական չէ։ Նրանք տարբեր ոլորտներում ու երկրներում են հաջողության հասել, բայց չմոռանանք, որ նրանց բոլորին, մեծ խելքից ու աշխատասիրությունից բացի, միավորում է մեկ բան՝ արմատները։  Հետագայում մենք էլի կանդրադառնանք այս թեմային, որպեսզի նրանց չմոռանան, և նրանք ոգեշնչման աղբյուր դառնան ապագա սերունդների համար։

Լրահոս
0