ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գյումրի քաղաքում հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ահազանգը Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր` մարտի 6-ին` ժամը 05:51-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։