ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՊՀ-ում նախատեսվում է մարդու իրավունքների հանձնաժողով ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ մասնակից պետություններն արդիական են համարում ԱՊՀ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի գործունեության գործարկումը: Հանձնաժողովի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է Մինսկում մարտի 4-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկումներն անցկացվել են տեսակոնֆերանսի ձևաչափով` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը կնպաստի մարդու իրավունքների գծով մարդասիրական համագործակցության ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը:
Նիստի մասնակիցներն ընդգծել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական և ֆինանսական հարցերի մշակման անհրաժեշտությունը: