Ռուսական Harper's Bazaar-ի նորաձևության նախկին տնօրեն Նատալյա Ալավերդյանը սեփական A.W.A.K.E. ապրանքանիշը հիմնել է դեռևս 2012 թվականին Լոնդոնում։ Նրա հագուստը՝ թեթև դեկոնստրակցիայով, տարբեր մշակույթների ազդեցությամբ, մի քիչ հեգնական ոճով հաջողությամբ վաճառվում է ամբողջ աշխարհի մեծ հանրախանութներում՝ Նյու Յորքից մինչև Մոսկվա։
View this post on Instagram
Նատալյան առաջին հավաքածուն կարել է` օգտագործելով օրգանական ջերսի. դրանից են պատրաստված բաց ուսերով շապիկներն ու գծավոր թոփերը։ Ալավերդյանը նաև մարզակոշիկների համար տակացու է հորինել՝ առաջին նախատիպը պատրաստված է եղել կավից, սակայն դրանք կցուցադրվեն միայն հաջորդ հավաքածուում:
View this post on Instagram
«Հավանաբար, մենք բոլորս ուզում ենք հիմա թաքնվել այս իրականությունից», —մեկնաբանել է Ալավերդյանն իր հավաքածուն:
Բրենդի երկրպագուները կարող գնել բարդ դիզայնով հագուստ՝ ծոպերով կիսաշրջազգեստներ ու զգեստներ, թևի տեսք ունեցող գոտիով ու ծավալուն մանժետներով վերնաշապիկներ, ծնկների վրա կտրվածքներով տաբատներ ու վզով 2 սվիտեր: Ներկված եղունգներով ձեռնոցներն արդեն անհրաժեշտություն են, պայուսակ-բարձերն ու ծոպերով սանդալները դժվարին ժամանակներում տրամադրությունը բարձրացնելու լավ միջոց են։
View this post on Instagram