ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։
Ինչպես հայտնում է Facebook-ում նախարարության էջը, նախարարն իր հրաժարականի մասին հայտարարել է նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների շնորհել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են»,– ասել է Բախշիյանը:
Նախարարի հայտարարությունից մեկ օր անց զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: