ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակիչում են։ Տեղեկությունը հայտնում է armsport–ը։
«Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Փարվազ Նասիբովին ու դուրս եկել եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա հաղթել էր Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Անդրիի Կուլիկին։ Եզրափակիչ է դուրս եկել նաև Կարապետ Չալյանը, որն այս մրցաշարում հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում»,–գրում է կայքը։
Հիշեցնենք, որ թիմերը Կիև էին մեկնել հետևյալ կազմով.
Ազատ ոճի ըմբիշներ. Կարեն Զուրաբյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյանին (61 կգ), Գևորգ Թադևոսյան (65 կգ), Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան, Արման Անդրեասյան (երեքն էլ՝ 74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է
Հունահռոմեական ոճի ըմբիշներ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան, Արմեն Մելիքյան (երկուսն էլ՝ 60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան (երկուսն էլ՝ 67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան , Վարուժան Գրիգորյան (երկուսն էլ՝ 77 կգ), Արտավազդ Վարդանյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան (երկուսն էլ՝ 97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):