ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ, «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի համագործակցության շրջանակներում, կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
© Photo : official site of the Ministry of Environment of RAԱվտոկայանատեղի
Ավտոկայանատեղի
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք.մ. տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։
Ավտոկայանատեիի համար իրականացվել է 3084 ք.մ. տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։