ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը, որն այս օրերին ամուսնու` Ռաֆայելի, և որդու՝ Գաբրիելի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Կադրում երևում է, թե ինչպես է հայրը գրկել որդուն, իսկ Սիրունը` ամուսնուն։
View this post on Instagram
Նրա հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Ի՜նչ սիրուն եք», «Գեղեցիկ ընտանիք», «Հրաշք եք»»,– գրել են նրանք։
Ավելի վաղ Սիրուն Մինասը հրապարակել էր որդու մասնակցությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երեխան ծովափին նստած` ավազի հետ խաղում։
Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծննդից հետո արագ վերադարձավ բժշկական իր աշխատանքին, իսկ եթերում նրան դեռ չենք տեսնում։