00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է՝ ես էլ գնամ խաղատուն. ՊԵԿ նախագահը մեկնաբանել է իր տեղակալի մասին լուրերը

© Photo : official site of the Casino Shangri LaОдин из игровых залов казино "Шангри Ла"
Один из игровых залов казино Шангри Ла - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցնում 2008թ–ից։ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։ Նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Խաղատուն գնալը հակաիրավական արարք չէ։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի` խաղատուն այցելելու մասին մամուլում տարածված տեղեկությունները, ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա նաև շեշտեց, որ Մաշադյանի այդ արարքի մեջ ՊԵԿ–ը որևէ ռիսկ չի տեսնում։

Армянская военная форма - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

«Պետական մուտքերը ՊԵԿ–ում կանխիկ չեն մուտքագրվում, որ ինչ–որ մեկն էլ կարողանա դա վերցնել ու գնալ խաղատուն»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` 2020թ–ի ամռանը մամուլում լուսանկար էր հրապարակվել, որտեղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցները նկարված էին Սոչիի «Կրասնայա պոլյանա» թաղամասում գործող «Սոչի» խաղատանը։

Դա արտառոց էր այնքանով, որ Հայաստանում համավարակի պատճառով կարանտին էր գործում, և խաղատներն ու սահմանները փակ էին։

2021թ–ի փետրվարի 4-ին, մամուլում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, որ Ռաֆիկ Մաշադյանի` խաղատուն այցելելու հետ կապված հանգամանքները ճշտվում են։

Այսօր, պատասխանելով հարցին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ ուսումնասիրության ընթացքում, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարզեցինք այն, ինչ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել է հանրությանը» և չցանկացավ հավելյալ մանրամասներ ներկայացնել։

Նշենք, որ Մաշադյանը փետրվարի 6-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ կարանտինի ընթացում և մինչև օրս ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունում չի եղել։ Իսկ լուսանկարը, ըստ նրա, արվել է տարիներ առաջ, իր արձակուրդի շրջանում։

Ինչո՞ւ է Ֆրանսիայից ուղարկված օգնությունը մնացել պահեստում. ՊԵԿ-ը պարզաբանում է

«Արտերկրում բնակվող ընկերներիս հրավերով կարճ ժամանակով այցելել եմ ժամանցի համար»,– ասել էր նա հավելելով, որ դա իր սահմանադրական իրավունքն է։

Իր տեղակալի այս մեկնաբանությանն անդրադառնալով` ՊԵԿ նախագահը հայտարարեց. «Շատ հնարավոր է, որ ես էլ գնամ հանգստի, ու ընկերների հրավերով ես էլ այցելեմ խաղատուն: Դա հակաիրավական վարքագիծ իր մեջ չի պարունակում»:

Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2008թ–ից ի վեր։ Իսկ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։ Ըստ մամուլի` նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։

Լրահոս
0