00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

© Sputnik / Aram NersesyanСельская жизнь весной
Сельская жизнь весной - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի թռչնաֆաբրիկաների աշխատանքը, հետևաբար՝ երկրի պարենային անվտանգությունը, կբարելավվի, եթե տոհմական թռչուններին ինքնուրույն բուծեն։ Սակայն ձեռնարկությունները չեն կարող միայնակ լուծել այդ խնդիրը, իսկ պետությունը նրանց օգնել չի պատրաստվում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանն արդեն մոտավորապես մեկ երրորդով ինքն իրեն ապահովում է հավի մսով, բայց տեղական արտադրության համար շատ բարդ է շարունակել ավելացնել հզորությունը։

Степанакерт возвращается к мирной жизни - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2021
Միսն էժանանում է, բայց ուրախանալու քիչ բան կա. ինչպես են հունվարին աճել գները Հայաստանում

Առաջին հերթին՝ ԱԱՀ-ի կիրառման կանոններում առկա թերությունների պատճառով։ Հարկման առանձնահատկությունների հետևանքով հայկական թռչնաֆաբրիկաների և ալրաղացների համար առավել ձեռնտու է գնել արտասահմանյան հացահատիկը, ոչ թե տեղականը։ Այս ոչ միակ, բայց էական պատճառով է, որ Հայաստանում ցորեն ցանելը ձեռնտու չէ (այդ պատճառով էլ երկրի գյուղատնտեսական հողերի ավելի քան 40 տոկոսը չի մշակվում)։

Երկրորդը՝ վերջին տարիներին Ուկրաինայից ավելի ու ավելի շատ էժան թռչնամիս են ներմուծում Հայաստան, որը ոչ միշտ է անվտանգ, ինչի մասին բազմիցս խոսել է Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Հավի մսի ու կոնյակի շրջապտույտը

Միությունը չի առաջարկում արգելել ներկրումը։ Նույն Ուկրաինայից նաև որակյալ ապրանք է գալիս, ընդգծում է Ստեփանյանը։ Բայց վերջին երկու տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ Միությունը ներկրված թռչնամսի փորձանմուշներ է տվել լաբորատորիային, որտեղ պարզվել է, որ խնդիրներ կան թե բակտերիաների, թե ջրի հետ, որը չափազանց շատ է եղել (տպավորություն էր, որ ջուրն ուղղակի ներարկել են)։

2019թ․-ին Միության ահազանգով Հայաստանի խանութներից առգրավվել է մոտ 1500 կգ այդպիսի թռչնամիս։

Վերջին 10 ամիսների ընթացքում հավի մսի գներն աշխարհում, համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ, աճել են 40 տոկոսով։ Բացի այդ, Ուկրաինայում 2020թ․-ին կրճատվել է հացահատիկի բերքը։ Բայց չնայած այդ ամենին՝ ուկրաինական միսը ոչ միայն չի թանկանում, այլև հակառակը՝ էժանանում է, ընդգծեց Ստեփանյանը։

«Մեր թռչնաֆաբրիկաները նոյեմբերից սկսած ստիպված են նույն Ուկրաինայում կերը գնել ավելի քան 30%-ով թանկ։ Իսկ նրանց թռչնաֆաբրիկաներում ապրանքը ոչ մի կերպ չի թանկանում։ Մի՞թե դա որակի վերաբերյալ կասկածներ չի հարուցում»,-ավելացրեց Ստեփանյանը։

Կտրուկ թռիչք կատարելու համար ունենք ընդամենը 1 տարի. թռչնաբույծների միության նախագահ

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Միությանը պատասխանել են, որ ստուգման համար բավականաչափ մարդկային ռեսուրսներ չունեն։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է․ Ուկրաինան հայկական կոնյակի խոշոր սպառող է, ուստի կարող է Հայաստանին պատասխան պատժամիջոցներով պատասխանել։ Նշենք՝ սա ևս մեկ օրինակ է, երբ կոնյակից ստացվող հեշտ ու արագ փողերը վնաս են հասցնում և մեզ կախյալ դրության մեջ դնում։

«Այդպիսի միսը Հայաստան է հասնում կիլոգրամը 420 դրամով, իսկ խանութներում վաճառվում է 600-ով։ Այսինքն՝ ներկրողն ու խանութը, հարկերը հանած, առնվազն 80 դրամ շահույթ են ստանում, մինչդեռ տեղական արտադրողն անգամ 50-ի հույս ունենալ չի կարող»,-ավելացրեց Ստեփանյանը։

Եվրասիական տնտեսական միությունը

Վերջին երկու տարվա ընթացքում Թռչնաբույծների միությունը փորձում է հասկանալ՝ արդյո՞ք պետությունը մտադիր է այդ հարցով որևէ դիրքորոշում որդեգրել։

«Եթե պետությունը պատրաստ է հաշտվել ներկայիս իրավիճակի հետ, մենք համենայն դեպս կիմանանք, որ իմաստ չունի ընդլայնել արտադրությունը։ Եթե ոչ, ուրեմն եկեք միասին մի բան որոշենք»,-ասում է Ստեփանյանը։

Առավել ևս, որ ԵԱՏՄ-ն ցանկանում է սահմանափակել թռչնամսի ներկրումը երրորդ երկրներից (ոչ վերջին հերթին՝ այն պատճառով, որ Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում սեփական թռչնաֆաբրիկաներ են գործում)։ Հայաստանի համար բացառության կարգով դեռ պահպանվում է երրորդ երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից, հավի մսի ներկրման շահավետ ռեժիմը։

Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2021
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում թռչնամսի արտադրությունը գրավիչ կդառնա. նախարար

«Հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվում է այն հարցը, որ 2022թ․-ից սկսած Ուկրաինայից բերվող հավի մսի վրա այդ ռեժիմն այլևս չտարածվի։ Մեզ համար ամենակարևորը հասկանալն է՝ արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են դրան։ Միայն այն դեպքում մենք կհասկանանք՝ կարելի՞ է ավելացնել արտադրությունը, թե՞ ոչ։ Նորից կրկնեմ․ մենք դեմ չենք որևէ երկրից ներկրմանը, միայն թե որակով լինի։ Բայց գնի հարցում մրցակցել անորակ ներկրման հետ, ինքներդ էլ հասկանում եք՝ ռեալ չէ»,-ընդգծեց Ստեփանյանը։

Վագրային թռիչք, հավային էֆեկտ

Հայաստանը պետք է անցում կատարի որակապես նոր թռչնաբուծության։ Հանրապետությունում մինչև օրս տոհմական տնտեսություն չկա, որտեղ ձվատու հավեր և բրոյլերներ կբուծեին, ուստի տեղական թռչնաֆաբրիկաները անընդհատ պետք է տոհմական ճտեր ներկրեն։ Եվ եթե ինչ-որ ֆորսմաժորային պայմաններում ներկրումներն ընդհատվեն, ապա Հայաստանում հավի մսի և ձվի արտադրությունը ձախողման վտանգի առաջ կկանգնի։ Ինչն էլ, ի դեպ, պատահեց անցած տարի։

Այս սխալներն անում են գրեթե բոլոր կանայք. Աննա Մաթևոսյանը խոհանոցային գաղտնիքներ է բացում

«Փակ սահմանների պատճառով մենք անցած տարի գրեթե չկարողացանք թարմացնել գլխաքանակը։ Ձվատու հավերի մթերատվությունն ընկել է, բայց ֆաբրիկաները ստիպված են պահել դրանք, քանի որ առայժմ չեն կարող նորերը ներկրել»,-հայտարարեց Ստեփանյանը։

Մեկ խոսուն փաստ․ հայկական ֆաբրիկաները ճուտ գնում են հարևան Իրանից և Վրաստանից։ Վրաստանում մինչև 2000-ականների վերջը թռչնաֆաբրիկաներն ավելի թույլ էին զարգացած, և Հայաստանն անգամ հավի միս և ձու էր արտահանում այնտեղ։ Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանում նախ թռչնաֆաբրիկաներ հայտնվեցին, այնուհետև նաև տոհմային տնտեսություններ, ընդ որում՝ մեծամասամբ պետական աջակցության շնորհիվ։

Իրանում, բնականաբար, նման աջակցություն նույնպես եղել է և կա։ Անգամ Ռուսաստանում (որտեղ շուկան տասնյակ անգամ ավելի մեծ է և ֆաբրիկաների ռեսուրսներն էլ շատ ավելի մեծ են) հավի մսի ներկրման փոխարինման հարցում պետությունն օգնում է։ Եվ միայն Հայաստանում է, որ իշխանությունները (թե հին, թե նոր) համառորեն հրաժարվում են թռչնաբույծներին որևէ աջակցություն տրամադրել։

«Մեզ պատասխանում են․ «Տոհմային տնտեսությունը ձեզ է պետք՝ ինքներդ էլ ստեղծեք»։ Բայց դրա ծախսը կվերադառնա 3-5 տարի հետո, ընդ որում՝ 15-16 միլիոն եվրո ներդրում է պահանջում։ Ոչ մի բանկ այդպիսի վարկ չի տա․ ֆաբրիկաների եկամուտներն արդեն այն չեն, ինչ առաջ, քանի որ մրցակցությունը ծայրահեղ մեծ է»,-ավելացրեց Ստեփանյանը։

Куриное мясо - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2020
Հայաստանը կշարունակի հավի միս գնել արտոնյալ պայմաններով, բայց դա կօգնի՞

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ պնդում են, որ երկիրն ընթանում է նորարարական տնտեսության ճանապարհով և առաջ է անցել հարևաններից։ Էկոնոմիկայի նախկին նախարարներից մեկը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է տնտեսության մեջ «վագրի թռիչքի»։ Բայց ոչ միայն վագրի թռիչք, այլև անգամ հավի ցատկ ոչ ոք չէր ուզում և չի ուզում անել։

Այսպիսով, թռչնաբույծները կառավարությանը խնդրում են մի շարք հարցերի պատասխանել։ Արդյո՞ք Հայաստանը կփոխի շուկայի կանոնները և կփակի անորակ ներմուծման ճանապարհը։ Արդյո՞ք  այդ դեպքում կառավարությունը պատրաստ է օգնել տոհմային տնտեսության ստեղծմանն ու սեփական ձվատու հավերի բուծմանը։ Եվ վերջապես՝ եթե իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ անել, ապա կարելի՞ է գոնե նախապես ասել այդ մասին, որպեսզի ֆաբրիկաներն իմանան, որ նոր ներդրումներ ծրագրել պետք չէ։

Լրահոս
0