00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Ֆրանսիայից ուղարկված օգնությունը մնացել պահեստում. ՊԵԿ-ը պարզաբանում է

© Sputnik / Aram NersesyanКомитет государственных доходов
Комитет государственных доходов - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2021
Բաժանորդագրվել
Ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն, զանգվածային լրատվամիջոցներով «Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում» հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարարական կազմակերպության կողմից ՀՀ ներմուծվել է 8271 կգ ապրանք, որը, կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։ Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Կոմիտեն հայտնում է, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անվանում ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։ ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին:

Մասնավորապես՝ սնունդ ներմուծելիս անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված անվտանգության սերտիֆիկատ, ինչը հաստատում է ներմուծված սննդի անվտանգ լինելու մասին։

Միաժամանակ, կոմիտեն անհրաժեշտ է համարում նշել, որ մաքսային մարմինների աշխատանքային պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ նույնպես Ֆրանսիայից «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով սնունդ ձևակերպելիս, սննդի անվտանգությունը ստուգող մարմինը պարզել է, որ ներմուծված պահածոյացված սնունդը ժամկետանց է, և արգելել է դրանց ներմուծումը, ուստի առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ սնունդ ներմուծել Հայաստանի Հանրապետություն։

Դեղեր և դեղամիջոցներ հայտարարագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության թույլտվություն (դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր), քանի որ հնարավոր է՝ լինեն հոգեմետ կամ ՀՀ-ում չգրանցված կամ ժամկետանց դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել սպառողին։

ՊԵԿ–ը չի կարողանում լիովին վերահսկել վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ «Շարժում» կայքում տեղեկություն ու տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ դեկտեմբերի 18-ից Շարժման՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և սպասում է մաքսազերծման:

Լրահոս
0