ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձված 59–ամյա քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այսօր` ժամը 09:40-ին, Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին` ժամը 14:20-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնություն:
Ջրահեղձման երկու դեպք` 1 օրում. փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 20:09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք: