00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին

© Sputnik / Aram NersesyanВаге Давтян
Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նավթամթերքների ներհայաստանյան շուկայում տեղի ունեցած գործարքին, որի համաձայն` «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»–ը։
Դավթյան. «ՍԻԼ կոնցեռնի» գործարքը նավթամթերքների շուկայում լուրջ փոխակերպումների չի բերի

Վահե Դավթյանի դիտարկմամբ`եթե հարցը դիտարկենք կարճաժամկետ կտրվածքով, ապա նշված գործարքն ակնհայտորեն որևէ լուրջ փոխակերպումների չի բերելու Հայաստանի բենզինի, առհասարակ նավթամթերքների շուկայում։ Ըստ նրա` Հայաստանում առկա են 4-5 ընկերություններ, որոնք զբաղվում են նավթամթերքների ներկրմամբ, ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից ձեռք են բերում նավթամթերք` ներկրելով Հայաստան և այնուհետև վերավաճառելով տեղական ընկերություններին, սակայն «ՌԱՆ ՕՅԼ»–ն ինքնին նավթամթերք, մասնավորապես բենզին ու դիզվառելիք ներկրող չէ, ըստ այդմ` նրա ազդեցությունը շուկայի կառուցվածքի և դրանում առկա կոնյուկտուրայի վրա բավականին ցածր է։

Хачатур Сукиасян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2020
«Սերժ Սարգսյանին կանչել էի, որ գովազդեր». Խաչատուր Սուքիասյանը` «Ռոսիա մոլի» բացման մասին

«Բայց հաշվի առնելով «ՍԻԼ» ընկերության հավակնությունները և այն հանգամանքը, որ Խաչատուր Սուքիասյանը գործող վարչակազմի ամենավառ արտահայտված ֆավորիտներից է, նա փորձում է ավելի երկարաժամկետ խաղ խաղալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Դավթյանի կարծիքով` մոնոպոլ դիրք զբաղեցնելու համար «ՍԻԼ»–ը նախևառաջ պետք է կայանա որպես նավթամթերք ներկրող կազմակերպություն, ուստի տվյալ գործարքը երկարաժամկետ տիրույթում պետք է դիտարկել հենց այդ տրամաբանությամբ, հետևաբար կազմակերպությունը նույնպես կփորձի Սադախլոյում ձեռք բերել ռուսական նավթամթերք և ներհայաստանյան շուկայում թելադրել կանոններ ու կոնյուկտուրա։

«Այս պահի դրությամբ այն դասավորվածությունը, որն առկա է մեր շուկայում, դեռևս թույլ չի տալիս «ՍԻԼ»–ին իր 10 տոկոս մասնաբաժնով լուրջ ազդեցություն ունենալ շուկայական գործընթացների վրա։ Չմոռանանք, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք արդեն իսկ հանդես են գալիս որպես առանցքային խաղացողներ, տարիներ շարունակ գործում են կարտելային համաձայնության սկզբունքներով` իրականացնելով համաձայնեցված գնային քաղաքականություն, հետևաբար նոր խաղացողը նույնպես պետք է ստանձնի ներկրողի գործառույթներ և փորձի լուրջ դերակատարում ունենալ շուկայում»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։

Солдаты на улице Григора Лусаворича после бурных протестов, в результате которых восемь человек погибли, более 100 получили ранения (2 марта 2008). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2019
Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին

Դավթյանն առկա գործընթացները դիտարկեց նաև մակրոտնտեսական տեսանկյունից` դրանք տեղավորելով ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մեջ։ Նրա խոսքով` մինչև 2025 թվականը պետք է կայանա ԵԱՏՄ–ի նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկան, որի մաս է կազմելու Հայաստանը, հետևաբար այդ շուկայի ձևավորման առանցքային իմպերատիվներից է ազգային շուկաների ազատականացումը և մրցունակության աստիճանի բարձրացումը։

Դավթյանի համոզմամբ`հետագայում միավորումների գործընթացն այս ազատականացման քաղաքականության շրջանակներում անխուսափելի է, և դա այն սցենարն է, որով առաջ է գնալու ներհայաստանյան շուկան, բայցևայնպես պետք է հասկանալ, թե խոշորացումն ինչ տարբերակով է տեղի ունենում, արդյոք իրագործվո՞ւմ է ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքների հիման վրա, թե՞ այնուամենայնիվ ունենալու է որոշակի քաղաքական աֆիլացում կամ նպատակադրում։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը, կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ մենաշնորհ չի լինի։

Լրահոս
0