ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կանխատեսումները թույլ են տալիս ասել, որ այս տարի ջրային ռեսուրսների կուտակման խնդիրներ չենք ունենա։ Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումնից հետո նման կարծիք հայտնեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գարնանացանի խնդիրներին։
«Եղանակային պայմաններն այս պահի դրությամբ բարենպաստ են։ Սակայն մենք արդեն իսկ համապատասխան նախարարությունների հետ խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխվածության հետ կապված պետք է շատ լուրջ աշխատենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս տարի ոռոգման հարցով ո՛չ լոլիկագործները, ո՛չ էլ խաղողագործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել։
Փաշինյանն ասաց նաև, որ երեկ, երբ Արագածոտնի մարզ էր այցելել, ճանապարհին կանգառների ժամանակ մարդիկ հենց այդ խնդրի մասին էին բարձրաձայնում` ասելով, որ երբեմն տպավորություն է, որ մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքները սկսել են։
Հիշեցնենք, որ էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, թե խաղողագործների խնդիրները լուծված են։ Նա դիմել էր Փաշինյանին, ասելով` երևի նկատել է` արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում։
Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ