00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsВаган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Չնայած նախորդ տարիներին խաղողագործները փակել էին որոշ ճանապարհներ` բողոքելով մթերվող խաղողի գնից, սակայն էկոնոմիկայի նախարարը կառավարության նիստի ժամանակ այլ բան պնդեց։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարել և 954 մլն դրամ ուղղել էկոնոմիկայի նախարարությանը։

Виноградная лоза в общине Айгепар - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Խաղողի մեծ մասը մթերվեց ինքնարժեքից էլ ցածր գնով. գյուղատնտեսության նախկին փոխնախարար

Էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է նախորդ տարվա աշնանացան ցորենի սուբսիդավորմանը հատկացված ծրագրի շրջանակներում ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը։ Իսկ 32.5 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների վարկային պարտավորությունների կատարմանը՝ ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Բացի այդ, եղած գումարից 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների, զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը, ևս 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմանն ու նրանց համար սնունդ ապահովելուն։

«165 մլն դրամ էլ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը։ Խոսքը դեռ նախորդ տարի արտահանած կոնյակի մասին է։ Ի դեպ, արդեն իսկ փոխհատուցել ենք 274 մլն դրամ` նախորդ տարվա 4.4 մլն լիտր կոնյակի արտահանման համար։ Իսկ այս տարվա համար 900 մլն դրամ ենք արդեն իսկ հատկացրել` 9 մլն կոնյակի սպիրտի արտահանմանն ուղղված խթանման ծրագրի շրջանակներում»,–ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանն արդյո՞ք ոլորտում առկա խնդիրները լուծում է։ Ինչին ի պատասխան Քերոբյանը նշեց, որ երևի նկատել են` արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում։

Նախարարը հիշեցրեց, որ արդեն իսկ ընդունել են գարնանացան ցորենի և հացահատիկեղենի սերմացուների փոխհատուցման ծրագիրը, համաձայն որի` սահմանամերձ համայնքներում 70, մյուսներում` 50 տոկոսով կփոխհատուցվի գյուղացիների գնած սերմերի գումարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին խաղողագործները փակել էին Երևան-Երասխավան ավտոճանապարհը` բողոքելով խաղողի ցածր գնից։ Ավելին, 2019-ի հոկտեմբերին էլ գյուղացիները փակել էին Երևան–Մեղրի ճանապարհը` կրկին նույն պատճառով։

Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին

Լրահոս
0