ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Նովոսիբիրսկում ուսանողը դանակահարել է իր կուրսեցուն ու բոլորին ցնցել դաժան սպանության պատճառների մասին խոստովանությամբ:
«Սիբ․ֆմ»-ը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի մասնաշենքի մոտ։ Ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրա ու հանցագործության վայրում ձերբակալվել Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից: Տուժածին փրկել չի հաջողվել։
Ինչպես նշում է Baza-ն իր Telegram ալիքում՝ մարդասպանը գրառում է արել սոցիալական ցանցի իր էջում:
«Եթե գրառումը հայտնվել է պատիս, ուրեմն մորթել եմ իմ համակուրսեցի առնետին ... Ինձ աներևակայելի զայրացրել է <...> նրա դիրքորոշումը, թե «ես քեզ պես էի, ու ես ատում եմ ինձ դրա համար: Ես պատիվ ունեմ»։ Նա ոչ միայն պատկերացում չուներ, թե ով եմ ես, այլև «պատիվ» երևույթի էության մասին ոչինչ չգիտեր», - գրել է ուսանողը:
Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրում. դին հետո էլ այրել են
Որպես իր արարքի երկրորդական պատճառ` նա նշել է այն հանգամանքը, որ համակուրսեցին «խլել է իր ընկերուհուն»։
Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի մանրամասները:
Հայտնաբերվել է Արմավիրում զուգընկերուհուն ու նրա եղբորը դաժանաբար սպանած Հուսեյնովի դիակը