ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ողբերգական վթար է եղել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի մոտ
Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով և փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։