00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվային զայրացնելու ձգտումը կարող է բերել աշխարհաքաղաքական աղետի, կամ Բորելի այցի ստվերը

© AP Photo / Francois LenoirГлава внешнеполитического ведомства ЕС Джозеф Боррель во время пресс-конференции (13 июля 2020). Брюссель
Глава внешнеполитического ведомства ЕС Джозеф Боррель во время пресс-конференции (13 июля 2020). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Բաժանորդագրվել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Եվրամիությունում ռուսատյացության նոր ալիք չբերեց, սակայն չարժե թուլանալ։

Պավել Դանիլին, ՌԻԱ Նովոստի

Փետրվարը թեժ էր Եվրոպայի համար։ Բրյուսելը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վերաբերվի Ռուսաստանին, Բեռլինում քննարկում են, թե ինչն է իրենց համար ավելի կարևոր՝ ազգային հպարտությունը, ռուսական գազը, Նավալնու ուրվականը, թե ամերիկյան նախագահի առաջ գեղեցիկ խոնարհվելը։ Այս ֆոնին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծես թե շարքային այցը մեր երկիր վերածվել է սկանդալների շարքի։

«Հյուսիսային հոսք-2»․ ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2021
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որն անցյալ շաբաթ ժամանել էր Մոսկվա, վերադառնալուց հետո տհաճ հայտարարությունների մի ամբողջ շարք է արել: Այսպես, նա խոստացել է, որ նոր պատժամիջոցներ է նախաձեռնելու Ռուսաստանի նկատմամբ, ու այդ հարցը կբարձրացվի արդեն ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի փետրվարի 22-ի նիստում: Այնուհետեւ, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի արդարացրել սպասումներն» ու չի դարձել ժամանակակից ժողովրդավարական երկիր»: Եվրաբյուրոկրատի դժգոհության հիմնական պատճառը, ինչպես պարզ է դարձել նեղացած արտահայտություններից, այն է, որ նրան թույլ չեն տվել հանդիպել խարդախության համար դատապարտված Ալեքսեյ Նավալնու հետ, ինչպես նաև ազատ չեն արձակել վերջինիս, ինչպես դա ցանկանում էր ծեր իսպանացին:

Կրեմլում այդ խոսքերին անմիջապես և բավականին կոշտ են արձագանքել։ «Առկա տեղեկատվության համաձայն` Մոսկվայում բանակցություններն ավելի բովանդակալից են եղել, քան միայն մեկ` հիշատակված թեման», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բորելի հայտարարությունները:

Հասկանալի է՝ ինչու է Բորելը նման ոչ բարեկամական հայտարարություններ արել։ Նրա այցը կարելի է անհաջող և նույնիսկ ձախողված համարել։ Օգտագործելով Նավալնու հետ կապված իրավիճակը՝ Մոսկվայի նյարդերի վրա խաղալու փորձը տապալվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը ո՛չ հարմարվեց եվրոպացի պաշտոնյաներին, ո՛չ ձևացրեց, թե Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում խնդիրներ չկան։ Ամեն ինչ միանգամայն անկեղծ էր. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եվրոպական դիվանագիտության ներկայացուցչի դեմքին ասել է, որ ԵՄ-ն  անվստահելի գործընկեր է։ Ի պատասխան՝ հերթական հայտարարություններ եղան, որ ԵՄ-ն կաջակցի Նավալնու թիմին և դրան նման այլ դատարկաբանություններ։

Флаги Европейского союза перед штаб-квартирой ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի է մտցրել, բայց դա նրան չի ուրախացնում

Ռուսաստանից վերադարձած Բորելին բոլոր կողմերից վատ դիմավորեցին։ Մի կողմից՝ նրանից դժգոհ էին ծայրահեղականները, որոնք Եվրախորհրդարանում օբստրուկցիայի էին ենթարկել եվրոպական բյուրոկրատիայի ղեկավարին։ Ռադիկալներին թվացել է, որ ԵՄ ներկայացուցիչը մոսկովյան արջի թաթերի համար գորգ է ծառայել։ Մյուս կողմից, նրանից դժգոհ էին նաև եվրոպական լուրջ քաղաքական գործիչները, որոնք հոգնել են Ռուսաստանի հետ առճակատումներից։ Այստեղ պետք է օրինակ բերել Գերհարդ Շրյոդերի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Հայկո Մաասի ոչ երկիմաստ արտահայտությունները։ Նրանք բոլորն ասել են, որ Մոսկվային զայրացնելու տարօրինակ ձգտումը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական աղետի։

Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, տնտեսությունից է սերում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Բորելի մոսկովյան այցը։ Ինչպես Նավալնու գործը, այնպես էլ եվրապաշտոնյանի այցը «Հյուսիսային հոսք – 2» - ի շուրջ միջազգային հակամարտության շարունակությունն է։

Կարճ հիշեցնեմ՝ «Հյուսիսային հոսք-2»- ը Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գնացող գազատարի մայրուղային է՝ 1234 կիլոմետր երկարությամբ։ Իրենից «Հյուսիսային հոսքը» գազատարի ընդլայնում է ներկայացնում։ Խողովակաշարն անցնում է հինգ երկրների՝ Գերմանիայի, Դանիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի բացառապես տնտեսական գոտիների և տարածքային ջրերի միջով: Ռուսական հատվածի խողովակաշարի երկարությունը 118 կմ է, ֆիննական հատվածի՝ 374, Շվեդիայինը՝ 510 կմ, Դանիական հատվածը՝ 147 կմ, իսկ գերմանական հատվածով այն կանցնի 85 կմ։

Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար

Նախագիծը բազմիցս փորձել են խափանել, սակայն այժմ այն ակնհայտորեն մտել է իրականացման եզրափակիչ փուլ։ Օվկիանոսի այն կողմում դրանից շատ դժգոհ են։ Այնքան, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն հրապարակել է 2020 թվականի ռազմական բյուջեի նախագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում ռուսական էներգետիկ ոլորտի նկատմամբ: Եվ գլխավոր թիրախը հենց «Հյուսիսային հոսք-2»-ն էր։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև արտասահմանյան նավերը, որոնք տեղադրում են ռուսական գազատարի ճյուղերը։

Միացյալ Նահանգների դիրքորոշումը Եվրոպայում լայն աջակցություն չի գտել։ Հատկապես՝ ռուսական գազով հետաքրքիրած Գերմանիայի մոտ։ Արդեն անցյալ՝ 2020 թվականի հունվարի 11-ին` ամերիկյան պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Բեռլինը մերժում է «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցները և նախագիծը համարում է «առևտրային» ու «ճիշտ», ինչպես նաև ասել է, որ «այն պետք է ավարտել»:

Денежные купюры США, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը

Գերմանացիները քաջ գիտակցում են, որ ամերիկացիների կողմից ճնշումներն ու «Հյուսիսային հոսք - 2» - ի դեմ հակառուսական պատժամիջոցներին միանալու նրանց պահանջը մրցակցային պայքարի միայն մի մասն է, որն ի դեպ ընթանում է ոչ տնտեսական միջոցներով։ ԱՄՆ-ն դեմ չէր լինի ռուսական գազը դուրս մղել եվրոպական շուկայից և այնտեղ մատակարարել իր բնական հեղուկ գազը։ Ոչ ոք չի թաքցնում, որ այն ավելի թանկ կլինի, բայց, ըստ այդ գաղափարախոսների, Եվրոպան կազատվի Կրեմլի «գազային շանտաժից»։ Միաժամանակ ամերիկացիները հանդես կգան որպես Ռուսաստանում «ժողովրդավարական արժեքների պաշտպաններ»։ Միանգամայն անհասկանալի է սակայն, թե ինչ շանտաժի մասին է խոսում ԱՄՆ-ն, քանի որ «Գազպրոմը» արևմտյան գործընկերների հանդեպ իր պարտավորությունները կատարում է շատ պարտաճանաչ կերպով՝ ժամանակին, շուկայական տնտեսության բոլոր օրենքներով ու կանոններով։

Անցյալ տարի գերմանական կողմի դիրքորոշումը առանձնապես փոփոխության չի ենթարկվել՝ չնայած Բեռլինի վրա ճնշում գործադրելու անդրօվկիանոսյան «գործընկերների» բազմաթիվ ջանքերին։ Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ այս համատեղ գազային նախագիծը բացառապես տնտեսական է, և Եվրոպան մտադիր չէ դրան քաղաքական աստառ տալ։ Բայց աշնանից Ռուսաստանի վրա հարձակումները դարձել են ավելի կատաղի։ Պատժամիջոցների սպառնալիքից բացի, գործի դրվել է նաև «ծանր հրետանին», և այդ չհայտարարված պատերազմի արկերից մեկը Նավալնու գործն է։ Իսկ հերթական արկը՝ Բորելի այցը Մոսկվա։

Այս այցը պետք է դիտարկել Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակմանն ու դրա զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ԱՄՆ ջանքերի ընդհանուր համատեքստում։ Եվրոպայում կա քաղաքական գործիչների բավականին զգալի և միանգամայն նշանակալի հատված, որոնք հանդես են գալիս որպես ամերիկյան շահերի լոբբիստներ: Նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք պատրաստ են ամեն կերպ ենթարկել Ռուսաստանին, ստիպել զիջումների գնալ։ Ալեքսեյ Նավալնու հետ կապված պատմությունը եվրոպական բյուրոկրատների այս թևի համար հարմար առիթ է դարձել ճնշում գործադրելու և առևտուր անելու համար:

«Գործում է ի հեճուկս ամեն ինչի»․ «Հյուսիսային հոսք– 2»-ը վերջնուղի է դուրս եկել

Այս բացահայտ լկտի պահվածքին միանշանակ պատասխան տրվեց։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում Նավալնու հետ, Ռուսաստանի խիստ ներքին գործն է, և այդ թեմայով ճնշումները Մոսկվան անընդունելի է համարում։ Եվ առհասարակ, ի՞նչ կապ ունեն դրա հետ գազի պայմանագրերը։ Ի դեպ, ձեր դիվանագետներն ինչ-որ սկսել են չափազանց շատ բան թույլ տալ իրենց, պարոն Բորել։ Չէի՞ք կամենա այցելության ընթացքում տեղեկանալ, որ երեք օտարեկրյա ներկայացուցիչ՝ ԳԴՀ-ից, Լեհաստանից և Շվեդիայից, հայտարարվել են persona non grata։ Եվ ուրեմն՝ շարունակե՞նք խաղեր խաղալ, թե՞ այնուամենայնիվ լուրջ խոսենք։

Պարզվեց, որ եվրոպաշտոնյան լուրջ խոսակցության պատրաստ չէ։

Այնուամենայնիվ Բորելի այցելությունը հաստատեց «շունը հաչա, քարավանը գնա» ասացվածքը։ Օրերս հայտնի դարձան գազատարի դանիական հատվածի կառուցման ավարտի ժամկետները։ Համապատասխան տեղեկությունը նշված է ծովագնացների համար տեղեկագրում, որը հրապարկվել է Դանիայի ծովային վարչության կայքում։

Глава внешнеполитического ведомства ЕС Джозеф Боррель во время пресс-конференции (13 июля 2020). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2020
Բորելը փորձում էր ԵՄ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց չստացվեց

«Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցումը Դանիայի ջրերում, որը սկսվել է հունվարին, պետք է ավարտին հասնի այս տարվա ապրիլին։ Եվ Բունդեսթագում Գերմանիայի արտաքին գործերի նախախար Հայկո Մաասը որոշ, բավականին բռնկուն պատգամավորների բացարտեց, որ կարելի է որքան ասես վատ բաներ ասել Ռուսաստանի մասին, սակայն ռազմավարական առումով գազատարի շինարարությունից հրաժարվելը աղետ կլինի, որից կօգտվեն Գերմանիայի մրցակիցները։ «Կան երկրներ, որոնք մեզնից պահանջում են դադարեցնել շինարարությունը, մինչդեռ իրենք միևնույն ժամանակ ավելացնում են Ռուսաստանից նավթի ներկրումը»,-ընդգծեց նա։

Նախագծի իրականացման հարցում վստահություն հայտնեցին նաև ԳԴՀ փոխվարչապետ Օլաֆ Շոլցը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։

Այսպիսով, Բորելի այցը Եվրամիությունում ռուսատյացության նոր ալիքի մեկնարկային լծակ չդարձավ։ Բայց չարժե կորցնել աչալրջությունը․սա ընդամենը հետախուզություն էր մարտով։ Մոսկվային աշխարհի բոլոր մեղքերում կփորձեն մեղադրել  արդեն ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը՝ փետրվարի 22-ին, այնուհետև ամրապնդել մարտին կայացած վեհաժողովի պայմանավորվածությունները։

Եվ միայն Կրեմլի հետևողական կոշտ դիրքորոշումը մեր արևմտյան «գործընկերներին» թույլ կտա ամենայն լրջությամբ վերաբերվել այն միանգամայն իրական սպառնալիքին, որի մասին նրանց նախազգուշացնում են շատ գերմանացի քաղաքական գործիչներ. Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունների հետագա դեգրադացիան կարող է փոխել աշխարհաքաղաքական լանդշաֆտը և վնաս հասցնել ընդհանուր Եվրոպային։ Ի վերջո, եվրոպական երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները վաղուց այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել։ Ավելի բարձր են, քան մինչև 1922թ․-ի Ռապալլոն, բայց ավելի ցածր է, քան 1975թ․-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցություն հրավիրելուց հետո:

ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն

Բովանդակային խնդիրն այն է, որ տնտեսությունն ու աշխարհագրությունը որևէ մեկն ի զորու չէ չեղարկել, անգամ Բրյուսելի պաշտոնյաները։ Ռուսաստանն ու Եվրոպան միշտ հարևաններ են լինելու, ուստի չի կարելի պարզապես վերցնել ու ընդհատել տնտեսական շփումները. նման բան չի եղել անգամ սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ հարևանների միջև ամենակոշտ դիմակայության տարիներին։ Քաղաքականությունն ազդում է տնտեսական կապերի վրա, բայց ինֆանտիլ քաղաքականությունը՝ «տատիկի «ինադու» ականջներս կցրտահարեմ» սկզբունքով, լուրջ պետություններին ու քաղաքական գործիչներին սովորաբար բնորոշ չէ։ Ինչ վերաբերում է Նավալնու առեղծվածային պատմության թեմայով Ռուսաստանին ծնկի բերելու ցանկությանը, ապա Ռուսաստանին այդքան էժան գնել չի ստացվի, ինչն էլ ցույց տվեց Մոսկվան:

Լրահոս
0