Հայաստանում 2020 թվականին ծնվել է 36 448 երեխա` 17 հազար 350 աղջիկ և 19 հազար 98 տղա։
Հատկանշական է, որ 2020–ին ավելի շատ ծնունդներ են գրանցվել, քան 2019–ին։ 2020թ.–ի 36 448–ի դիմաց 2019–ին 36 131 երեխա էր լույս աշխարհ եկել։
Նույն պատկերն է նաև Երևանում։ 2019 թվականի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ, իսկ 2020 թվականին՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ։
2020 թվականին Հայաստանում 35 371 մարդ է մահացել, այս թվում ներառված են նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհվածները։
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային