ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Մոսկվայում երեք աշակերտուհիներ միաժամանակ փորձել են ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետարանի իր աղբյուրին։
Baza Telegram–ալիքի տվյալներով՝ երեկ երեկոյան Պերովսկի խճուղում գտնվող տան բնակիչներից մեկը նկատել է հարևանուհիներից մեկի արտասովոր վարքը և ոստիկանություն կանչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնականում երեք աղջկա են հայտնաբերել, որոնցից երկուսն անգիտակից վիճակում են եղել: Նրանց «սուր թունավորում» ախտորոշմամբ տեղափոխել են Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոց։
Այս պահին 13-ամյա աղջիկները վերակենդանացման բաժանմունքում են։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Մոսկվայի բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սոցիալական պաշտպանության աշխատակիցներն առաջիկայում կայցելեն նրանց ընտանիքներին և կառաջարկեն անհրաժեշտ օգնություն, այդ թվում ՝ հոգեբանական: Նախկինում նրանցից ոչ մեկը սոցիալական աջակցության համար չի դիմել։
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային