ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Պատերազմին մասնակցած կամավորականներից և մոբիլիզացվածներից ովքե՞ր առայժմ չեն վճարվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 11–ի գիշերը սպասվում է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13....+15 աստիճան։
Իսկ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին իր տարածքով երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ
Հորդորում են, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։