ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Երևանի Էներգաարդյունավետություն» ծրագրի շրջանակում Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցեն, ևս 12-ն էլ կվերանորոգվեն: Համապատասխան դրամաշնորհային համաձայնագիրը հավանության արժանացավ Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նիստի ընթացքում հայտնեց, որ 15 միլիոն եվրոյի ֆինանսական համաձայնագիրը մանկապարտեզների վերականգնում, հիմնանորոգում և շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովում է նախատեսում:
Նա նշեց, որ այս տարի ծրագրի շրջանակում կսկսվեն ևս վեց մանկապարտեզների վերականգնողական աշխատանքները։ Մանկապարտեզների կառուցման կամ վերանորոգման միջին ժամկետը կկազմի 18 ամիս, հետևաբար վեց շենքերը կարող են շահագործման հանձնվել 2022 թվականին:
Ծնողները պահանջում են բացել մանկապարտեզները
2020 թվականին հիմնանորոգվել է 11 մանկապարտեզ, որոնցից 9-ն արդեն շահագործման են հանձնվել, 2-ն աշխատանքները կսկսեն առաջիկա օրերին:
Քաղաքապետարանի բյուջեի հաշվին նախատեսվում է ընթացիկ տարում վերանորոգել 6-7 մանկապարտեզ։
«Ոչ մի արտառոց գործընթաց չկա». Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին
Հիշեցնենք, որ «Երևանի Էներգաարդյունավետություն» ֆինանսական պայմանագիրը քաղաքային իշխանությունների և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել էր 2017թ. դեկտեմբերի 1-ին: Ծրագրի նպատակն է բարձրացնել էներգաարդյունավետությունը համայնքային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը վայր է դրել լիազորությունները