ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանին իր այսօրվա նիստում Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայնով:
Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով
Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ճարտարապետ Արսեն Կարապետյանը։ Նա իր մանդատը վայր դրեց 2020 թվականի նոյեմբերին։
Նուրադ Վարդանյանը ծնվել է 1987թ. հունիսի 15-ին Երևանում։ 2011թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 2011-2014թթ. եղել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օրդինատոր։
2008թ. բողոքի ցույցերին բժիշկ-ուսանողների «Խալաթներով երթ» նախաձեռնության կազմակերպիչ է:
2015թ. ավարտել է Հռոմում իտալերենի և իտալական մշակույթի «Լեոնարդո դա Վինչի» դպրոցը։
2016թ.-ից աջակցում է Լետիցիա Լեոնարդիին հայ գրականության և պոեզիայի իտալերեն թարգմանությանը:
2017թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանդիսացել է «Ելք» դաշինքի վստահված անձ։
2016թ. աշխատել է «Քարտեզ Իտալիա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։
2017թ. աշխատել է «Էյչ Էմ Թայլս» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։
2017թ. հիմնել է «Պեգաս» մանկական արվեստանոցը։
2017-2018թթ. աշխատել է «Մանե» ցուցասրահ-սրճարանում՝ որպես տնօրեն։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած չէ։
«Ոչ մի արտառոց գործընթաց չկա». Հայկ Մարությանի խոսնակը` ստուգումների մասին