ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու հումանիտար բնույթի մի շարք հարցերի»,–տեղեկացրել է նա։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Նշենք, որ փետրվարի 5–ին էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Իսկ հունվարի 25–ին Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին իր տանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։