00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի՞ է դատել գիտնականներին միայն այն հիմքով, որ նրանք հստակ չեն կանխատեսել երկրաշարժը

© Photo : Matt Katzenbergerсейсмограф
сейсмограф - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անցած շաբաթավերջի երկրաշարժերը, իհարկե, չեն համեմատվի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետ։
Կարելի՞ է արդյոք քրեական մեղադրանք ներկայացնել գիտնականներին միայն այն հիմքով, որ նրանք հստակ չէին կանխատեսել երկրաշարժը

Այն ժամանակ, գտնվելով Երևանի 16-հարկանի շենքերից մեկի 8-րդ հարկում, տեսա, թե ինչպես ծռվեց պատուհանի շրջանակը և եկավ իր տեղը, իսկ լուսամփոփն այնպես էր ճոճվում, որ մի պահ ինձ թվաց, թե հարվածելու է առաստաղին։ Այս վերջին ցնցումները շատերը, կարծես թե, չզգացին էլ՝ տարբեր պատճառներով. ոմանք էպիկենտրոնից հեռու էին ապրում, ոմանք բնակվում էին քարե ամուր մասնավոր տների առաջին հարկում, ոմանք էլ, կներեք, երևի այնքան կլանված էին հայկական հեռուստասերիալներով, որ պարզապես չէին զգում, թե շուրջը ինչ է կատարվում։ Եվ այնուամենայնիվ, այս վերջին  երկրաշարժերն առիթ տվեցին մտորելու առաջին հայացքից մի շատ տարօրինակ, միգուցե նույնիսկ անհեթեթ հարցի շուրջ՝ իսկ արդյոք կարելի՞ է քրեական պատասխանատվության ենթարկել այն սեյսմոլոգներին, որոնք նախօրոք չէին զգուշացրել, որ ավերիչ երկրաշարժ է սպասվում։ Ծիծաղո՞ւմ եք։ Բայց ախր եղել է։

Временно исполняющий обязанности директора Территориальной службы сейсмической защиты Сос Маркарян - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
ՌԱԴԻՈ
Գրանցված վերջին երկրաշարժից խուճապի մատնվելու հիմքեր չկան. սեյսմոլոգ 

2014 թվականին դատարանը վերացրեց իտալացի սեյսմոլոգներին ներկայացված մեղադրանքը, ըստ որի նրանք մեղավոր էին ճանաչվել Լ՝Ակվիլա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 29 մարդու զոհվելու համար։ Ճիշտ է, գիտնականների ուրախությունը երկար չտևեց, որովհետեւ երբ նրանք դուրս եկան դատարանի դահլիճից, վրդովված բնակիչները դիմավորեցին նրանց «Ամո′թ ձեզ» վանկարկելով։ Ճաղերի հետևում ժամանակին հայտնված մասնագետները 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել հզոր երկրաշարժը չկանխատեսելու համար։ Ասե՛ք խնդրեմ, կարելի՞ է արդյոք քրեական մեղադրանք ներկայացնել մարդկանց միայն այն բանի համար, որ չեն կանխատեսել անկանխատեսելին։

Եվ կցանկանայի՞ք դուք արդյոք շարունակել աշխատել մի ոլորտում, որը վտանգավոր է ոչ թե այն պատճառով, որ ասենք, կապված է տիեզերք թռչելու հետ, այլ միայն ու միայն այն պատճառով, որ ձեզ կարող են նստեցնել ցանկացած երկրաշարժից հետո։  Ախր իտալացի մասնագետների մտահոգությունները ողջ գիտական աշխարհին են վերաբերում։ Գյորան Էքստրյոմը Կոլումբիայի համալսարանից ասում է. «Որևէ կասկած չունեմ, որ կատարվածը շատ բացասական ազդեցություն կունենա մամուլի և քաղաքական գործիչների հետ շփումները շարունակելու՝ մասնագետների ցանկության վրա»։

Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին կարող են կրկին երկրաշարժեր լինել. ԱԻՆ

Փաստական մասը։ 2009 թվականի ապրիլի 6-ին Լ՝Ակվիլա քաղաքում, որտեղ, եթե հիշում եք, կայացավ հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկը, տեղի ունեցավ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տևեց 28 վայրկյան և կյանքից զրկեց 30 բնակչի, հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ Այդ երկրաշարժին նախորդող ամիսներին բնակիչները զգացել էին բազմաթիվ փոքր ցնցումներ։ Այն ժամանակ ոչ պրոֆեսիոնալ մի մասնագետ Ջամպաոլո Ջուլիանին, տանը պատրաստած ինքնաշեն գործիքի տվյալների վրա հիմնվելով, պնդեց, թե շուտով հզոր երկրաշարժ է սպասվում։ Տեսնելով Լ՝Ակվիլայի բնակիչների աճող անհանգստությունը, իշխանությունները մարտի 31-ին կազմավորեցին փորձագետներից բաղկացած հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրեր իրավիճակը և իշխանություններին խորհուրդ տար, թե նրանք ինչպես վարվեն։

Губернатор Гегаркуникской области Гнел Саносян в зоне отдыха у озера Севан (15 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Ի դեպ, եզրակացությունը, որը ներկայացրեցին հետագայում դատապարտված փորձագետները, շատ էլ չէր տարբերվում այդ սիրողական մակարդակի մասնագետի հայտարարությունից։ «Այո՛,– ասում էր հանձնաժողովը, –չի կարելի բացառել նաև հզոր երկրաշարժի հնարավորությունը, բայց,- ավելացնում էին փորձագետները,- դեպքերի նման զարգացման հավանականությունն այնքան էլ մեծ չէ»։ Հենց այդ «փոքր հավանականության» հույսին մնացին մոտ 30 բնակիչներ, որոնք, հակառակ բարեկամների հորդորներին, այդ օրը դուրս չեկան տնից։ Կառավարության պաշտոնյա Բերնարդ դե Բերնարդինիսը ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով. «Գիտական համայնքն ինձ ասում է, որ վտանգ չկա, քանզի շարունակվող փոքր ցնցումները պարպում են էներգիան»։ Էստեղ մի քանի խեղաթյուրում կա։

Նախ, Բերնարդինիսը պարզապես տեսագրել էր իր ելույթը մարտի 31-ից առաջ, այսինքն՝ չսպասելով պաշտոնական հանձնաժողովի եզրակացությանը։ Երկրորդ՝ փորձագետներն ամենևին չէին պնդում, թե ընդհանրապես վտանգ չկա, հակառակը՝ ասում էին ամեն ինչ, այդ թվում նաև ավերիչ երկրաշարժ, հնարավոր է։  Եվ ամենակարևորը՝ կառավարության ներկայացուցչի պնդումը, թե փոքր ցնցումները պարպում են էներգիան, ինչպես գրում է ամերիկյան  գիտական կայքերից մեկը, պարզապես չի համապատասխանում իրականությանը։ Ու երևի պատահական չէր, որ երբ դատարանը վաղաժամկետ ազատ արձակեց փորձագետներին, Բերնարդինիսը մնաց ճաղերի հետևում։

Իմ կարծիքով, երկու եզրակացություն կարելի է անել կատարվածից։ Առաջին. ինչպես ասում են՝ մի՛ սպանեք դաշնակահարին…, այստեղ էլ արդարացի կլիներ ասել՝ մի՛ նստեցրեք սեյսմոլոգներին։ Եվ երկրորդ եզրակացությունը, որը առանձնապես հրատապ է հայ-ադրբեջանական այս վերջին պատերազմից հետո. խոսքը ակնհայտ սուտ ասելու մասին չէ, խոսքը հանրությունից ինչ-որ իրողություններ թաքցնելու, կոծկելու մասին է:

Լրահոս
0