00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի ապրանքների արտադրության վերջին փուլը կիրականացվի ՀՀ-ում. «Արմօյլը» վերագործարկվում է

© Sputnik / Aram NersesyanВзрыв на территории филиала Прошянского коньячного завода (1 сентября 2020). Село Армавир
Взрыв на территории филиала Прошянского коньячного завода (1 сентября 2020). Село Армавир - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը դառնալու է իրանական ապրանքների տարանցման երկիր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել Իրանում ձեռք բերված պայմանավորվածություններից։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Փոխադարձ առևտրից զատ Հայաստանն ու Իրանը կրող են նաև համատեղ բիզնես ծրագրեր իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով ԻԻՀ կատարած այցից հետո արված իր հայտարարությունն առաջիկա 6 ամիսների ընթացքում Իրանի ու Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2.5 անգամ ավելացնելու մասին։

«Իմ կարծիքով, մենք միշտ սխալ ենք ընկալել Իրանը և մեր ու Իրանի համագործակցությունը դիտարկել ենք բացառապես այն տեսակետից, թե ինչ վաճառենք Իրանին ու ինչ գնենք Իրանից։ Իրականում տարածաշրջանային կոնտեքստում համագործակցություն կարող է լինել և կլինի»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ Հայաստանը դառնալու է իրանական ապրանքների տարանցման երկիր։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
ԵԱՏՄ-ի և Իրանի նոր առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններ կմեկնարկեն. ի՞նչ կտա դա մեզ

Նրա դիտարկմամբ`Հայաստանը կարող է օգտակար լինել իրանցի գործարարներին` իրենց արտադրանքը ԵԱՏՄ տարածքում վաճառելու հարցում։ Բացի այդ, ըստ նախարարի, Հայաստանում կարող է կազմակերպվել իրանական ապրանքների արտադրության ցիկլի վերջին փուլը։ Այսկերպ այդ ապրանքները կդիտարկվեն իբրև հայաստանյան ծագմամբ ապրանքներ, ինչն էլ թույլ կտա դրանք իրացնել ամբողջ աշխարհում` շրջանցելով Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները։

Այս ծրագրում, ըստ Քերոբյանի կարող են ներառվել շինարարական, գյուղատնտեսական, նաև նավթաքիմիական արտադրանքները։ Վերջինների շարքում, ի դեպ, էկոնոմիկայի նախարարը հիշատակեց Եղվարդում գտնվող «Արմօյլ» ընկերությունը, որն 2018թ–ից ի վեր չի աշխատում։

«Երևի գիտեք` այս գործարանը բնապահպանական որոշ խնդիրների պատճառով մինչ այժմ չի աշխատում։ Բայց այդ խնդիրներն արդեն անցյալում են, և եթե ճիշտ վերաբերմունք ցույց տանք այդ գործարանի հետ եղած հարաբերություններին, ապա միայն այդ գործարանի գործարկմամբ մենք կկարողանանք  գրեթե կրկնապատկել մեր շրջանառությունն Իրանի հետ»,– ասաց Քերոբյանը։

Գինարբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է. Վահան Քերոբյան

Հիշեցնենք՝ խոսքը Եղվարդի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որը պետք է զբաղվեր բիտումի ու քսայուղերի արտադրությամբ:

2018թ-ի հոկտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ՝ «Արմօյլ»-ը պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը:

Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Ի՞նչ է առաջարկել Վահան Քերոբյանը իրանցի գործարարներին

«Արմօյլ»–ի ղեկավարությունը փորձել էր բողոքարկել այս որոշումը` իրավական ճանապարհներով։ Բայց ապարդյուն։ Այժմ, սակայն, խնդիրը կառավարության մակարդակով կարգավորվել է:

Իրանի հետ ապրանքաշրջանառության ավելացման ուղիներից մեկն էլ նախարար Քերոբյանը համարում է «ճանապարհային մղձավանջի» հաղթահարումը։

«Բանն այն է, որ հայկական բեռնատարները չեն կարողանում խորանալ Իրանի տարածք։  Իսկ իրանական բեռնատարներն էլ Հայաստանի ճանապարհներով անցնելու համար հսկայական վճարներ են վճարում։ Հիմա մենք պայմանավորվել ենք երկու կողմից էլ վերացնել արգելքները` անկաշկանդ առևտուր անելու համար»,– ասաց Քերոբյանը։

Հիշեցնենք` Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-26-ը այցելել էր Իրան: Այցից հետո նախարարը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 6 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը ներկայիս 400 միլիոն դոլարից հասցնել  1 միլիարդ դոլարի: Այսինքն` ավելացնել 2.5 անգամ։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում թերահավատություն էր հայտնել՝ նշելով, որ որպեսզի Հայաստանում Իրանից ապրանքների ներմուծումը կտրուկ աճի, դրանց նկատմամբ նախ պետք է ավելանա պահանջարկը, սակայն երկրի տնտեսությունն այժմ այն վիճակում չէ, որ հնարավոր լինի նման արդյունքի հասնել:

Լրահոս
0