ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Սպանություն է տեղի ունեցել Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկ՝ փետրվարի 6-ի գիշերը՝ 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ ռեստորանում ծեծկռտուք է: Ապա թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն է: Մարմնական վնասվածք է ստացել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Սահակ Կարապետյանը:
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: